29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայը հայի վրա չպիտի կրակի. Հերմինե Նաղդալյան

‹‹ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում հիմնականում խոսվել է  վերջին օրերի իրադարձությունների  ու այն լուծումների մասին, որոնց միջոցով կարող ենք դուրս գալ այս իրավիճակից: Մեր մոտեցումը եղել է այն, որ մենք նոր զոհեր ու արյունահեղություն չպիտի ունենանք: Հայը հայի վրա չպիտի կրակի: Իշխպանթությունն անում է ամեն բան, որ չլինեն նոր զոհեր››, -ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

Վերջինս շեշտեց՝ ՀՀԿ-ի լռությունը պայմանավորված է նրանով, որ այդ քաղաքական ուժը չի ցանկանում վնասել բանակցային փխրուն գործընթացին: Հերմինե Նաղդալյանն ընդգծեց՝ կարևոր է, որ պետությունը և հանրությունը դասեր քաղեն ստեղծված իրավիճակից: ԱԺ փոխխոսնակը  շեշտեց՝ դատապարտելի է, որ ‹‹Սասնա ծռեր›› խմբի անդամները պատանդ են վերցրել բժիշկներին:

‹‹Անկախ նրանից, թե ինչ անվանում կտաք դրան, բժիշկներն անազատության մեջ են: Այդ մարդիկ գնացել էին այնտեղ՝ իրենց գիտելիքներով ու մասնագիտական ներուժով՝ վիրավորներին օգնություն ցույց տալու համար:  Մտահոգ եմ, որ բուժաշխատողների թվում նաև կին կա: Հույս ունենանք, որ բժիշկները շուտով ազատության մեջ կլինեն››, – ասաց Հերմինե Նաղդալյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ