Բռնցկամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց վարկանիշային մրցաշարում
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար անցկացվող Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը: Հայ բռնցքամարտիկի մրցակիցը Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետեն էր, ում նկատմամբ Բաչկովն առավելության հասավ 3:0 հաշվով: Հիշեցնենք, որ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) հնարավորություն էր տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին: […]





































