«Շատացել են ծաղրածուները, ովքեր ստանձնում են փրկչի դեր»
«Երևի բոլորդ հիշում եք թաղից թաղ շրջող փահլևանններին, քյանդրբազներին՝ լարախաղացներին: Հիշում եք նաև նրանց հետ շրջող ծաղրածուներին՝ կարմրաքիթ միմոսներին…
Հիմնական հանդիսատեսը նայում էր լարախաղացներին, հիանում նրանց դժվար ու վտանգավոր գործողություններով: Բայց չէ, շատերին էլ գրավում էր ներկված ու թռվռացող, անկապ միմոսը՝ ծաղրածուն: Նրանք հեղինակություն էին այդ ծաղրածուասերների համար, նրանց այդ մակարդակի խնդացնող միմոսներն էին հետաքրքիր…
Շատացել են ծաղրածուներն ու միմոսները…Շատացել ու լցվել ամենուր…Եվ զարմացել են իրենց դերի ու նշանակության մասին և նրանց թվում է իրենք փրկիչներ են ու աշխարհն իրենց շուրջն է պտտվում…
Ծաղրածուասերները չեն նկատում նրանց դատարկությունն ու սնանկությունը, նրանց խեղկատակ լինելը, նրանց էժանագին միմոսություններն են գրավում, դա շատ հեշտ է ընկալվում ու դրա համար խելք պետք չէ…
Իսկ ժողովուրդն իմաստուն է և ի տարբերություն ծաղրածուասերների՝ խելացի է ու կարողանում է տարբերել ծաղրածուներին, խեղկատակներին և լուրջ չվերաբերվել նրանց…»
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը: