03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Բեռնատարն ընկել է կամրջից.վթար Սեւանի ճանապարհին

Օգոստոսի 8-ին, ժամը 02.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին կողաշրջվել է «ГАЗель» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ГАЗель» մակնիշի 34 FD 267 պետհամարանիշով (վարորդ` 1989 թ. ծնված Դ. Մ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, ընկել կամրջից եւ հայտնվել գլխիվայր վիճակում:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդ Դ. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ հեռացրել ճանապարհին թափված ծառի ճյուղերը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ