16 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շվայնշտայգերի կարիերան ավարտվեց

Գերմանիայի հավաքականի ավագ Բաստիան Շվայնշտայգերը պաշտոնապես հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստն այդ որոշման մասին գրել է թվիթերյան իր էջում: Շվայնշտայգերը Գերմանիայի ընտրանու կազմում 2004 թվականից սկսած անցկացրել է 120 խաղ, որոնցում դարձել է 24 գոլի հեղինակ: 31-ամյա ֆուտբոլիստը 2014 թվականին «Բունդեսթիմի» հետ դարձել է աշխարհի չեմպիոն:

Իմ հրամանով են կործանել ռուսական ինքնաթիռը․ Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոստովանել է, որ ռուսական Սու-24-ը  խոցվել է իր հրամանով: Այդ մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։ Դավութօղլուն նշել է, որ այդ հրամանը ընդհանուր էր Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունը ապահովելու համար: «Հոկտեմբերյան հրահանգը տարածվել է Թուրքիայի օդային սահմանը առանց թույլատվության հատող ոչ միայն սիրիական, այլև  բոլոր ինքնաթիռների վրա»,- հայտարարել է նախկին վարչապետը: Դավութօղլուի […]

Արմենակ Կյուրեղյանը պատրաստ է միջնորդ դառնալ «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ

Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, պատրաստ է միջնորդ դառնալ «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ` հարցը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու համար: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Կյուրեղյանը  նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակն այսօր շատ մտահոգիչ է եւ շատ կարեւոր է, որ խնդիրը լուծվի քաղաքական հարթության մեջ: Նա նշեց, որ […]

Վրաերթի հետևանքով 5-րդ դասարանի աշակերտը մահացել է

Հուլիսի 28-ին, ժամը 19.40-ի սահմաններում, 1996 թ. ծնված Նվեր Հովակիմյանի վարած «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 67 տան բակում վրաերթի է ենթարկել 2005 թվականին ծնված Արշակ Տատինցյանին, որը տեղում մահացել է, իսկ Ն. Հովակիմյանը դիմել է փախուստի: Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ վարորդը ժամը 20.45-ին հայտնաբերվել է Քարահունջ […]

Պատանդությունից ազատված բուժակն այժմ սթրեսային վիճակում է

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից ազատ արձակված 23-ամյա բուժակ Դավիթ Տոնոյանն այժմ սթրեսային վիճակում է: ‹‹Նա այժմ սթրեսային վիճակում է: Այս մասին մեզ տեղեկացրել է իր ղեկավարը››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

Բժիշկներին պատանդ վերցնելը տհասություն է.Ահարոն Ադիբեկյան/վիդեո/

«Բացի մանկամտությունից և տհասությունից նրանք այնքան ինքնավստահ են եղել,որ մտածել են`գրավում են գունդը, պատանդ են վերցնում և միանգամից նախագահը հրաժարական է տալիս, Ժիրայր Սեֆիլյանին ազատ են արձակում և բոլոր հարցերը լուծվում են»,-այսօր`հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգը նկատեց, որ եթե «Սասնա ծռեր»-ը իրատես լինեին իրենց հետ և սնունդ կտանեին և […]

ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարությամբ է հանդես եկել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև 1.Հուլիսի 17-ի վաղ առավոտից Երեւանում ծավալվող իրադարձությունները ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումներով: Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետեւանքով սպանվեց Ոստիկանության ծառայող եւ եղան վիրավորներ: 2.Զինված հարձակմանը հաջորդեց ատելության խոսքի եւ բռնության քարոզչության աննախադեպ բռնկում: 3.Տեղի ունեցան ինչպես խաղաղ, այնպես […]

Նովակ Ջոկովիչը կմասնակցի Օլիմպիական խաղերին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ իրեն չի խանգարի Բրազիլիայում տարածված «Զիկա» վիրուսը և վերջինս կմասնակցի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին։ «Ես անհրաժեշտ քայլեր եմ ձեռնարկել և բավարար տեղեկատվություն եմ ստացել։ Իրավիճակն այնքան էլ սարսափելի չէ, այնպես որ՝ կմասնակցեմ Օլիմպիական խաղերին։ Իհարկե, վարակվելու ռիսկ կա, բայց ես համոզված եմ՝ ամեն ինչ անվտանգ կանցնի»,- […]

Դաժան սպանություն Կրասնոդարում․ տատիկին ու 3 մանկահասակ թոռներին դանակահարված են հայտնաբերել /վիդեո/

Սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարում։ Տատիկին ու երեք մանկահասակ թոռներին դանակահարված են հայտնաբերել իրենց տանը։ Երեխաները 12, 9 եւ 7 տարեկան էին։ Առայժմ հայտնի չէ հրեշավոր սպանության պատճառը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի