07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շնչին են նստած

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը կարծում է՝  ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի դեպքը ընկալելի կլինի, եթե քննությունը թափանցիկ ընթանա: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում: «Ունենք գործընթաց, Արցախի նախագահն է արձագանքել, ոստիկանությունն է արձագանքել: Արցախում կա նոր օմբուդսմեն, և նա նոր մոտեցումներ է ցուցաբերում: Ցավում եմ դեպքի համար, բայց եթե իսկապես մեղավորները պատժվեն, կհամարենք, […]

Ոչ ոք անպատիժ չի մնա. Հայկ Խանումյան

«Կանխավ մեկնաբանություններ չեմ ուզում անել, քանի, որ քննչական գործողություններ են ընթանում, մանավանդ արդեն երկու ձերբակալված կա: Կարծում եմ, որ իմ նկատմամբ կիրառված բռնությունը անպատիժ չի մնա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունիսի 6-ի առավոտյան մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկված ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: «Հույս ունեմ, որ բոլոր մեղավորները շատ արագ կձերբակալվեն: Որոշակի փաստեր կան […]

Գնահատման բազմազգ խումբը եղել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում

Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում հունիսի 7-10-ը ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում գնահատման այց է իրականացրել Էստոնիայի բազմազգ գնահատման խումբը: Գնահատման այցի արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք կատարում է ստանձնած պարտականությունները: Այցի ավարտին տեսչական խումբը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին  թափանցիկության և հյուրընկալ վերաբերունքի համար:

«Ճիշտ է, դա Արցախի ներքին գործն է, բայց…»

Այսօր լրագրողների հետ զրույցի  ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ Հայկ Խանումյանի հետ կատարված միջադեպին: Պատգամավորն ընդգծեց՝ այս դեպքի հետ կապված՝ հայկական կողմը պետք է հստակ գնահատականներ տա: «Պետք է գնահատականներ տրվեն և գործողություններ արվեն: Ճիշտ է, դա Արցախի ներքին գործն է, բայց մենք միասնական ժողովուրդ ենք և չենք կարող գնահատական չտալ: Չպետք է […]

Գնդապետի որդին` դաժան սպանության մասնակից. Ժողովուրդ

2016թ հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել էին 58- ամյա Եղիշե Խաչատրյանի հետ` երթեւեկության կանոնները խախտելու հա­մար դիտողություն անելու կապակցու­թյամբ: Այնուհետեւ 75-ամյա մոր ներ­կայությամբ նրան բազմաթիվ հարված­ներ էին հասցրել, ինչի արդյունքում Եղիշե Խաչատրյանը տեղում մահացել էր: Դեպքից երկու օր անց’ հունիսի 8- ին, սպանվածի կինը […]

Պատերազմը կարող է սկսվել հենց վաղը /վիդեո/

«Եթե մենք այս դադարը օգտագործենք ու պատրաստվենք պատերազմի՝ պատերազմ չի լինի: Այսինքն՝մենք պետք է մեկ ու կես պատերազմի պատրաստ լինենք, որ մեկ անգամ հաղթենք ու կես անգամ էլ պատժենք: Սակայն, եթե մենք մսխենք, ոչնչացնենք ու կոռումպացնենք մեր երկրի ռեսուրսները ու նաև բանակը, մեր քաղաքական ռեսուրսը միջազգային ասպարեզում, ապա պատերազմ կլինի և հնարավոր է հենց վաղը»,-Henaran.am-ի […]

47-ամյա բնակչին գետը քշել-տարել է. արտակարգ դեպք Տավուշում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը փլուզվել է, քաղաքացին ընկել է Աղստեւ գետը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ժամը 00.05-ի սահմաններում «Իջեւանի բետոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի մոտակայքում գտնվող «Քարավարտ» ՍՊԸ ՀԷԿ-ի ջրի կարգավորիչ շերտափեղկերի կողային […]

Մենք պիտի գնանք արդյունավետացման ճանապարհով. Ռուզան Մուրադյան /վիդեո/

«Ես կողմնակից եմ այն մոտեցմանը, որ լինեն ոչ թե կրճատումներ, այլ օպտիմալացում։ Իսկ օպտիմալացումը արդյունավետացումն է, այսինքն՝ հնարաորինս վերանայել ռեսուրսները՝ մարդկային, նյութական, և փորձել էլ ավելի արդյունավետ համախմբել ու համակարգել», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Ռուզան Մուրադյանը՝ անդրադառնալով այն  պնդումներին՝ թե աշխատատեղերի կրճատումը կարող է ստեղծել սոցիալական խնդիրներ: Ըստ Ռուզան Մուրադյանի՝ այս խնդիրը պետք […]

Ում է պաշտպանում Օբաման նախագահական ընտրություններում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես պաշտպանել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Այդ մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է Քլինթոնի նախընտրական շտաբը: «Նախագահ Օբաման պաշտպանեց Հիլարիին եւ ասաց. «Չեմ կարծում, որ որեւէ մեկ ուրիշը երբեւիցե ավելի լավ է համապատասխանել այդ պաշտոնին»,- ասված է հաղորդագրության մեջ:  

Ջահելներով. Ժամանակ

«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժումը, որի անդամների գերակշիռ մա­սը տարբեր բուհերի ուսանող­ներ Են, անցում է կատարում քաղաքական հարթակ: Շարժ­ման ղեկավար Աղվան Պողոսյանը երեկ ասաց, որ իրենց քա­ղաքական ճանապարհը սկսում են «Համախմբում» կուսակցու­թյան հետ: Նրանց չի կաշկան­դում այն, որ ըստ տարածված կարծիքների՝ այդ կուսակցու­թյան գործողություններում դե­րակատարություն ունի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի