25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ ակնկալիքներ կան համանախագահների հանդիպումից

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն ակնկալիք չունի Մոսկվայում սեպտեմբերի 8-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից:
«Կարող են քննարկվել բովանդակային հարցեր, բայց միևնույնն է, դրված այն խնդիրները և այն շրջանակը, որ կա, այսինքն՝  դեպի հետաքննության մեխանիզմներ, դեպի վստահության միջոցներ, դեպի Անջեյ Կասպշիկի օֆիսի ընդլայնում, միևնույնն է`  դրանք  են օրակարգում, այսինքն՝  մենք առաջխաղացման հստակություն չունենք, և, հետևաբար, քննարկումները նորից այդ ուղղությամբ պետք է  ընթանան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվայում նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություն անցկացնել, որի ժամանակ քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող հրատապ հարցեր:
Կարեն Բեքարյանի խոսքով՝ կհասցնեն օրակարգայի հարցերին զուգահեռ ինչ-որ բովանդակային նոր տարր ավելացնել քննարկմանը, ինչը սակայն արդեն կախված կլինի իրենց աշխատանքի ինտենսիվությունից, ուստի հիմա քննարկելու խնդիր չկա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ