28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Որն է համաներման նպատակը

Համաներման ինստիտուտն ողջ աշխարհում կիրառվող է, բայց դա պետք է միշտ նպատակ հետապնդի` լուծելու կոնկրետ խնդիրներ, օրինակ` այդ պահի դրությամբ արարքներ, որ օրինակ` անձի դատապարտվելու պահին եղել են հանցավոր, իսկ հիմա արդեն վերացել է անհրաժեշտությունն այն այդպիսին դիտելու: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` խոսելով անկախության 25-ամյակի կապակցությամբ հնարավոր համաներման մասին:

Այս համաներման հետ կապված տեսակետներ կան, որ այն նպատակաուղղված է կալանավայրերի թեռնաթափմանը: ՄԻՊ-ը հրաժարվում է մեկնաբանել սա, քանի որ  համաներման վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա: «Հետևաբար այդ առումով ես չեմ կարող գնահատականներ տալ, թե ինչ դրույթներ է ունենալու համաներման ակտը, կամ եթե այդպիսին լինելու է: Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներին, ապա, իհարկե, Արմավիր ՔԿՀ-ի գործարկմամբ խնդիրը չլուծվեց, բայց դա նպաստեց, որ բեռնաթափման հարցը որոշակիորեն լուծվի Իսկ ընդհանրապես համաներումները կախված են բովանդակությունից, գնահատականները պետք է տալ` այդ դրույթից ելնելով»,-շեշտեց Արման Թաթոյանը:

Շատ ցանկալի է, որ Անկախության 25-ամյակի կապակցությամբ հայտարարվելիք համաներումն ունենա քաղաքական բաղադրիչ և լիցքաթափի քաղաքական իրավիճակը երկրում: Մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ըստ նրա` Հայաստանում համաներումները հայտարարվում են ինչպես գերծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու, այնպես էլ քաղաքական նպատակներով:

«Համաներումները ներկայացվում են որպես մարդասիրական քայլ` իրականում հետապնդելով քաղաքական նպատակ և պայմանավորված լինելով քաղբանտարկյալներին ազատ արձակելու միջազգային ուժեղ ճնշումներով: Իսկ իշխանությունները գերադասել են նրանց ազատ արձակել ոչ թե արդարացման դատավճիռներով, այլ համաներումներով»,- եզրափակեց Իշխանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ