16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն Կարապետյանի ընտրությունը` «Հանրապետակա՞ն»

« ՀՀԿ-ն  երբևէ իր առաջ խնդիր չի դրել, որ կառավարության բոլոր անդամները լինեն ՀՀԿ-ական։ Նորանշանակ նախարարների մի մասը ՀՀԿ-ական են։ «Հանրապետական» կուսակցությունը պատասխանատու է, թե՛ նախորդ կառավարությունների համար և թե՛ գործող կառավարության համար, անկախ նրանից՝ կառավարության անդամները ՀՀԿ-ական են, թե ոչ, պատասխանատուն «Հանրապետականն» է.,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ անդրադառնալով երեկվա […]

Միեւնույն է, փրկիչը գալու է

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է՝ մարդկանց մեջ լավատեսություն արթնացնելու համար հարկավոր է գործուն քայլեր անել: «Մեզ արմատական բարեփոխումներ են պետք: Հույս ունեմ, որ վարչապետը դրանով կզբաղվի: Դա բոլորիս գործն է: Ծայրահեղ տնտեսական վիճակում գտնվող երկրի հոգսը ամեն հայի հոգսն է: Եթե վարչապետն այդ բարեփոխումները կանի, շատ լավ, թող անի: Իսկ եթե չի […]

Անկանխատեսելի եղանակ

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 28-ին, 30-ին շրջանների մեծ մասում, հոկտեմբերի 1-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:Երևանում` Սեպտեմբերի 28-ին, 30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 29-ին և հոկտեմբերի […]

Դոլարը թանկանում է

Հայաստանյան բանկերում այսօր   դոլարի առքը կազմում է    միջինը 472.20 դրամ, վաճառքը՝ 475.53 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է. այն  կարելի է գնել  միջինը 527.06 դրամով, իսկ  վաճառքը կազմում է   535.43 դրամ: Ռուբլին կարելի է գնել միջինը 7.34 դրամով, իսկ վաճառքը կազմում է  7.58 դրամ:

Հովիկ Աբրահամյանի վրեժը. Հայկական Ժամանակ

Արարատի մարզում, որն առավել հայտնի է որպես Հովիկ Աբրահւսմյանի ընտրատարածք, այն պատճառով, որ նախ ինքն այդ մարզից է եւ ապա` մարզպետն էլ իր «մարդն է», համայնքի ղեկավարի ընտրություններում ՀՀԿ-ն խայտառակ արդյունք գրանցեց։ ՀՀԿ-ական թեկնածուները, որոնք նույնիսկ գործող գյուղապետեր էին, պարտություն կրեցին կամ ԲՀԿ-ականներին, կամ անկուսակցականներին։ Հովիկ Աբրահամյանի եւ ԲՀԿ-ի կապի մասին հիշեցնելը կրկնություն կդիտվի, ուստի ԲՀԿ-ի […]

Պահանջված էր /վիդեո/

«Որ պետք է կառավարության մեջ տեղի ունենար անհրաժեշտ փոփոխություն, դա բոլորիս պարզ էր: Հասարակությունը պահանջ ուներ նոր վարչապետի, նոր կառավարության, նոր ղեկավարության»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԵՄ (Հայ երիտասարդաց միություն)  հիմնադիր, նախկին քաղբանտարկյալ,  բանաստեղծ, հրապարակախոս Մերուժան Հովհաննիսյանը: Մերուժան Հովհաննիսյանը գտնում  է, որ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ բազմաթիվ առավելություններ ունի. «Նախ, որ աչքը կուշտ է ու […]

Շոկային տեսանյութ․ հաճախորդը մտել է խանութ ու դանակահարել վաճառողուհուն, ապա՝ ինքն իրեն /վիդեո 18+/

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Չելյաբինսկի խանութներից մեկում: Մի տղամարդ մտել է խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, դանակահարել նրան, ապա մի քանի անգամ դանակով հարվածել է ինքն իրեն: Տղամարդը նախքան շտապ օգնության գալը մահացել է, կինը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ պարզվել է, որ հարձակվողը վաճառողուհու նախկին սիրեկանն էր:  

Մեծամորի ատոմակայանը պետք է փակել. թուրք նախարար

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը  կոչ է արել փակել Մեծամորի ատոմակայանը: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ալբայրաքը Մեծամորի ատոմակայանի հարցը բարձրացրել է Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նիստում ելույթի ունենալիս: Թուրք նախարարը, միջուկային անվտանգության մասին խոսելիս, ընդգծել է, որ չպետք է աչքաթող անել հին ատոմակայնները, այդ թվում նաև Հայաստանում գործող […]

Ամեն ինչ հնարավոր է

Այն ինչ անհնար է մարդու համար, լրիվ հնարավոր է Աստուծո համար: Ցանկացած նեղ վիճակ Տերը կարող է օգտագործել որպես հարթակ նոր թռիչքի համար, որպես հնարավորություն: Միայն թէ պետք է հավատալ ու ապրել այդ հավատքից ծնված մտածողությամբ: Երբ ձեր միտքը լցված է հույսով, հավատով ու սիրով, ապա ձեր իրականությունն էլ նույնը կլինի: Որովհետև «ամեն ինչ հնարավոր […]

Մխիթարյանը կկարողանա մասնակցել «Զարյայի» հետ խաղին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյաննի վնասվածքն ապաքինվել է. նա կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խաղարկության երկրորդ տուրի՝ Լուգանսկի «Զարյայի» հետ խաղին: Աղբյուրի փոխանցմամբ, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն  հանգստանալու հնարավորություն է տալու Զլատան Իբրահիմովիչին, Անտոնի Մարսիալին եւ Լյուկ Շոուին: Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Կարմիր Սատանաների» վերջին 4 հանդիպումները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի