01 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքական զինուժը հարձակվել է Քոբանիի խաղաղ բնակիչների վրա

Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի բնակիչների և թուրքական զինված ուժերի միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է  «Ilerihaber» լրատվական կայքը,  թուրքական զինուժը հարձակվել է Քոբանիի խաղաղ բնակիչների վրա, ովքեր բոյկոտել են սահմանին Թուրքիայի կողմից «անվտանգության պատի» կառուցումը: Քոբանիի բնակիչները պնդել են, որ իբր անվտանգության նկատառումներով կառուցվող պատը իրականում կանգնեցվում է Սիրիայի տարածքում, […]

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թամրազյանների ընտանիքին` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ճանաչված բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: «Հրաչյա Թամրազյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի մշակութային ժառանգության, մասնավորապես՝ միջնադարագիտության և նարեկացիագիտության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների, […]

Մերկելը պահանջել է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մերկելը խոսել է RTL հեռուստաընկերությանը տված մեկնաբանությունում: Կանցլերը հերքել է պնդումներն այն մասին, թե Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար իրեն հեռու է պահելու դաշնային խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը […]

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Սամվելի Օրդուբեկյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են Քննչկան կոմիտեի մամուլի ծառայությունից: Նախնական տվյալներով՝ 02.09.2016 թվականի ժամը 23:30-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել […]

Վրաերթ կատարած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 4.30-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցի թիվ 30/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Արևշատ Թ.-ին և դիմել փախուստի: Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 15.30-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասից, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել […]

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-7-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում` Սեպտեմբերի 3-7-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ և […]

Արայիկենց ընտանիքում օրերս 8-րդ երեխան կծնվի. ավագ որդին զոհվեց այս գիշեր

Արցախում հակառակորդի կրակոցի հետեւանքով  զոհված Արայիկ Օրդուբեկյանը Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղից էր: Զոհված զինվորի մասին ցավով և հպարտությամբ պատմեցին գյուղապետարանի աշխատակիցները: Henaran.am-ը կիսելով ցավը փորձեց տեղեկանալ զինվորի մասին: Գյուղապետը տեղեկացրեց, որ Արայիկ Օրդուբեկյանի ընտանիքը մոտ 1 տարի առաջ  Քաշաթաղ տեղափոխվել  է Երեւանից: «Նրանց ընտանիքում մի քանի օրից 8-րդ երեխան կծնվի: Արայիկը ավագն էր ու շատ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի նախագահի մահվան կապակցությամբ

  Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի ժողովրդին և ղեկավարությանը` նրանց համար ծանր կորստի` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: Ժամանակակից Ուզբեկստանի պետականության զարգացման գործում կարևորելով երկար տարիներ այդ երկրի առաջնորդը եղած Իսլամ Քարիմովի դերը` ՀՀ Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Ուզբեկստանի ժողովրդին հատուկ տոկունությունն ու կյանքի էներգիան թույլ կտան հաղթահարել այս ծանր […]

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեում գտնվող գործարանի տարածքում այրվել է մոտ 2500 քմ բուսածածկույթ: Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում` «Տառեր» կոչվող պուրակի մոտակայքում, այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ […]

Ուզբեկստանն առանց Քարիմովի. նախագահի մահվան լուրը պաշտոնապես հաստատվել է

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է: Հիշեցնենք, որ օրեր առաջ Քարիմովը հիվանդանոցում էր հայտնվել` ուղեղի կաթվածի հետեւանքվ: Նրա մահվան լուրը պաշտոնապես հաստատել է երկրի կառավարությունը: Քարիմովի հուղարկավորման արարողություն տեղի կունենա այսօր սեպտեմբերի 3-ին, նրա հայրենի քաղաքում` Սամարղանդում: Հուղարկավորության կազմակերպման հանձնաժողովը կգլխավորի Ուզբեկստանի վարչապետ Շավկաթ Միրզիեևը: Քարիմովը 79 տարեկան էր, նա գլխավորել է Ուզբեկստանը գրեթե 25 տարի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված