28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բանաձևը կներկայացվի շուտով. գյուղնախարար /վիդեո/

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  նկատեց.«Բոլորը պետք է սկսեն մտածել՝ ոնց անել, որ գյուղատնտեսությունը զարգանա ու հարստանա, հավելյալ եկամուտ բերի: Գյուղացին չպետք է մտածի միայն օրվա հացի մասին»:

Անդրադառնալով  մթերող կազմակերպություններին, նախարարը նշեց, որ նրանց հետ ամենօրյա աշխատանքներ են տարվում, որ կարողանան պարտքերը մարել:

Առաքելյանը ընդգծեց, որ եթե պարտքերը մարելուց հետո էլ գյուղացու ու մթերողի միջև խնդիրներ կառաջանան, ապա պետությունը ստիպված կլինի միջամտել:

«Այսօր բողոք չկա գյուղացիների ու մթերողների միջև, մթերողներն ասում են, որ արդեն պայմանավորվել են գյուղացիների հետ: Բայց եթե մենք գնանք մթերողներին դատի տալու ու նրանց սնանկացնելու ուղղությամբ, դա ելք չէ»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ ներկայումս փորձում են բանաձև գտնել, որ մթերվի ավելցուկը: Նրա խոսքով՝ բանաձևը կներկայացվի շատ շուտով:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ