Պետք չէ շահարկել նվեր բառը, բնակարանը ստացել եմ իմ արդյունքների համար. Գոռ Մինասյան
Ռիո դը Ժաներոյում կայացած Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեցին իրենց հաղթական տպավորությունների մասին: «Ընտանիքի միակ որդին եմ, շատ են ուրախացել: Էջմիածնում ևս ջերմ ընդունելություն արժանացա, մեդալ նվիրեցին ինձ: Դեռևս միայն հորեղբորս կողմից եմ նվեր ստացել, պետական պարգև դեռ […]





































