28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ոստիկանության պարզաբանումը

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, ըստ որի՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և Վանաձոր համայնքի ընտրացուցակների համեմատությամբ պարզվել է, որ 300-ից ավելի անձինք են հայտնվել:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է: ՀՀ ընտրական օրենսգրքով հստակ ամրագրված  են համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք սահմանող նորմեր, ըստ այդմ, նաև ընտրողների ցուցակները կազմելու առանձնահատկությունները: Նշված երկու դեպքերում ընտրողների ցուցակների ձևավորման համար սահմանված են տարբեր հիմքեր:
Մասնավորապես, համապետական ընտրությունների ժամանակ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները, իսկ տեղական ինքնակառավարման ընտրություններին նաև  Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մինչև քվեարկության օրը տվյալ համայնքում ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում:
Բացի այդ, համապետական ընտրությունների ժամանակ անձը իրավունք ունի քվեարկությանը մասնակցել ոչ թե հաշվառման վայրի, այլ համայնքից դուրս՝ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում:
2016 թ. հոկտեմբերի 2-ի Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման ընտրությունների վերջնական ցուցակներում ընդգրկված են 96.548 ընտրող, որոնցից 103-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք:
2015 թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ Վանաձոր քաղաքի ընրողների վերջնական ցուցակներում ընդգրված են եղել 95.818 ընտրող: Տվյալ պահի դրությամբ Վանաձորի հաշվառում ունեցող 924 ընտրող հանված են եղել վերջնական ցուցակներից և ընդգրկվել այլ համայնքների ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում: Այսնինք, ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիմում չներկայացնելու դեպքում ընտրողների թիվը կլիներ 96.742:
Պարզ համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը ոչ թե ավելացել է 300-ով, այլ հակառակը՝ նվազել 297-ով:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ