11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եղանակը Հայաստանում

Օգոստոսի 19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում օգոստոսի 19-ի գիշերը կդիտվի +22+24, իսկ վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +22+27, Կոտայքում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +22+27, Գեղարքունիքում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը` +22+27, Լոռիում՝ գիշերը` +13+16, ցերեկը` […]

Սարգսյան-Ալիեւ-Պուտին նոր հանդիպո՞ւմ

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ ընթացքում մշտապես փորձեր են ձեռնարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ»,-այս մասին այսօր   կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց  փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Քոչարյանի մեկնաբանությունը առնչվում է ր ՝ ռուսական լրատվամիջոցների այն տեղեկությանը, թե օգոստոսի 10-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների […]

ՊՊԾ շենքը գրավվելու գործով՝ 87 փորձաքննություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ: Ներկայումս ընթանում է ապացուցման ենթակա փաստական հանգամանքները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ […]

Երբ որ Բաքուն կխոսի զիջումներից, հնարավոր կլինի խոսել նաեւ դրանց փոխադարձ բնույթի մասին. փոխնախարար

«Այս պայմաններում, երբ ադրբեջանական կողմը երբեք չի խոսում իր կողմից զիջումների մասին, կոնկրետացնել, թե հայկական կողմը ինչ զիջումների է գնալու, կոպիտ մարտավարական եւ ռազմավարական սխալ է»,-այս մասին այսօր  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Փոխնախարաի փոխանցմամբ՝ նման հարցերի մասին խոսելը պարտվողականություն է, քանի որ Բաքուն մինչեւ հիմա իր կողմից երբեք զիջումների մասին որեւէ […]

Երեխաներն էլ են սթրեսի «զոհ» դառնում. հոգեբան /վիդեո/

«Երեխաների համար առաջին անգամ դպրոց գնալը նոր փորձ է, որտեղ երեխան առաջին անգամ ձեռք է բերում որոշակի պարտականություններ, և ինչպես բոլոր մարդիկ պարտականություններից բխող սթրեսային երևույթներ է լինում: Տարիքով մեծ մարդիկ, սոցիալական կապերի իմաստով փորձառու մարդիկ,  հաշվի չեն առնում որոշակի խնդիրները, սակայն երեխաները անցնում են որոշակի սթրեսներ՝ կապված ուսումնառության , գնահատականների և պարտականությունների հետ»,-այսօր՝ օգոստոսի […]

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայաստանի օլիմպիական չեմպիոններին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 18-ին՝ Կառավարության հերթական նիստը բացելիս, շնորհավորել է մարզիկներին, որոնք Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերում մեդալներ են նվաճել. «Շնորհավորում եմ մեր օլիմպիական չեմպիոններին՝ Արթուր Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Միհրան Հարությունյանին եւ Գոռ Մինասյանին: Ես կարծում եմ, որ նրանք բոլորը բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը: Նրանց նորանոր հաջողություններ եմ մաղթում»: Նա նշել է, […]

Նախագահը արձակուրդ է գնացել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ավարտելով աշխատանքային այցը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:  

Ո՞վ է պատասխան տալու

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի ապրիլ ամսին կայացված վճռի կատարման համար Կառավարության նիստի ընթացքում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Կառավարության հաստատմանը ներկայացրեց Արդարադատության նախարարությանը 18,225 եվրոյին համարժեք ՀՀ դրամ փոխանցելու որոշման նախագիծը: ««Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը հատկացնել 18,255 եվրոյին համարժեք […]

Խողովակից կախվել էր

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում օգոստոսի 16-ին  ինքնասպանություն է տեղի ունեցել: Մեղրիի 64-ամյա բնակչի դին  երեկ հայտնաբերել են  իր հողամասում խողովակից կախված վիճակում: Նախնական տեղեկություններով՝ տղամարդը ինքնասպանություն է գործել:  Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված