15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պատերազմի վերսկսման վտանգն այս փուլում բարձր եմ գնահատում»

«Ապրիլին  Ադրբեջանը կորցրել է մի շարք կարևոև գործոններ, ինչն ադրբեջանցիներին խանգարում է բանակցային գործընթացներում: Ցանկացած պահի Ադրբեջանը կարող է փորձ անել իր խնդիրները լուծել ռազմական ճանապարհով», –Henaran.am-ի հետ զրույցում ասաց  քաղաքագետ  Հրանտ Մելիք Շահնազարյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին և պատերազմի վերսկսման հավանականությանը:

Վերջինս շեշտեց՝ սկզբում պատերազմ չվերսկսելը ադրբեջանցիները  բացատրում էին  որպես զիջում իրենց կողմից, բայց հիմա իրավիճակը փոխվել է:

«Ադրբեջանցիները թմբկահարում էին, թե իրենց ռազմական բժուջեն ավելի մեծ է, քան ՀՀ ողջ բյուջեն, բայց ապրիլը ցույց տվեց, որ  ամեն բան այլ է: Ադրբեջանն այժմ խուսափում է բանակցություններից, քանի որ չի կամենում ի ցույց դնել իր դիրքերի  թուլությունը: Պատերազմի վերսկսման վտանգն այս փուլում բարձր եմ գնահատում, և դա ամենևին պայմանավորված չէ ներքաղաքական գործընթացներով», – ընդգծեց  Հրանտ Մելիք Շահնազարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ