«Չընտրված թեկնածուն իրեն ավելի մարդավարի է պահում, քան կողքի մանկլավիկները»
Երեկ Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքի դպրոցի աշակերտները դասադուլ էին հայտարարել:
Henaran.am-ն այս առիթով զրուցել է Վարդենիս համայնքի ղեկավարի՝ Կամո Պետրոսյանի հետ:
«Դասադուլն ընդամենը հետընտրական բորբոքում է: Չեղած տեղից սարքեցին այս մեծ խոսակցությունը: Մենք այդ դասադուլի մասին դեռ հինգ-վերց տարի առաջ ենք մտածել: Ձեռնամուխ ենք եղել, հասել ենք նրան, որ պետությունը միջոցներ է տրամադրել ու նոր դպրոց կառուցել: Նոր դպրոցն արդեն կառուցվել է՝ բոլոր նորմերին համապատասխան: Դպրոցի կառուցման աշխատանքներն արդեն ավարտին են հասել: Մնացել է վերջին փուրը՝ ներքին հարդարման աշխատանքները պիտի իրականացվեն: Առաջիկա հինգից տասը օրվա ընթացքում երեխաներն արդեն կկարողանան նոր դպրոցում սովորել»:
Համայնքապետը մեզ հետ զրույցում պատմեց՝ ինքը մոտ տասը օր առաջ վերընտրվել է գյուղապետի ընտրությունների արդյունքում, ինչից որոշ մարդիկ դժգոհ են, ուստի հրահրել են, որ դասադուլ կազմակերպվի:
«Նոր դպրոցի մասին ոչ մեկը չի գրում. ՀՀ-ում բոլորը միայն վատի, սևի մասին են գրում ու խոսում: Չընտրված թեկնածուն իրեն ավելի մարդավարի է պահում, քան կողքի մանկլավիկները», – ընդգծեց համայնքապետը: