28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Մկների» ձեռքը բռնելու ժամանակը. Իրատես

Աբսուրդ է, բայց Հայաստանում արդարադատության համակարգն ամենից շատ արդարության խնդիր ունի: Այստեղ արմատական, կտրուկ լուծումներ են հարկա­վոր: Առանձին քննարկման թեմա է վաղաժամկետ ազատման դրույթի կիրառումը, որի մասին տարիներ շա­րունակ խոսում են ցմահ ազատազրկվածները: Այս խնդ­րի առնչությամբ պետությունը մշտապես որդեգրել է, կո­պիտ ասած, «ցրողական» գործելաոճ անընդհատ լար­ված վիճակում պահելով այդ հոդվածի կիրառմանը սպասող դատապարտյալներին ու նրանց հարազատնե­րին: Նրանցից շատերի քսան տարին արդեն լրացել է, սակայն ցանկալի ազատությունն այդպես էլ իրական չի դառնում: Վերջերս հրապարակ նետված այն տեղեկու­թյունը, որ հնարավոր է համաներում հայտարարվի, բա­վականին մեծ ոգևորություն էր առաջացրել ցմահ ազա­տազրկվածների շրջանում, սակայն այդպես էլ պաշտո­նապես չհստակեցվեց ի վերջո, լինելո՞ւ է դա, թե՞ ոչ:

Իսկ մինչ այդ մի ուշագրավ հանգամանք, պետու­թյունը յուրաքանչյուր դատապարտյալի օրապահիկի համար ամսական հատկացնում է 120 հազար դրամ, այ­նինչ բոլոր ազատազրկվածները միաբերան պնդում են, թե հազիվ 30 հազարն է ծախսվում իրենց սննդի վրա, քանի որ ամեն օր էժանագին մակարոն ու ցորեն են ուտում: Իսկ ո՞ւր են գնում այդ գումարները հարցրինք: Դատապարտյալները միամիտ համարեցին հարցը և նշեցին.

«Ձեզ ինչ է թվում, ինչու չեն կիրառում վաղաԺամկետ ազատումը, որովհետև յուրաքանչյուր բան­տարկյալ իրենց համար փողի տոպրակ է: Բյուջեից նրանց «գլխաքանակով» գումարներ են դուրս գրվում, ու կեսից ավելին մտնում է «արդարադատության» վե­րադասների գրպանը: Ով կհրաժարվի նման յուղոտ պատառից, հետո ինչ, որ օրենքը չի պահպանվում, ու մարդկանց ճակատագրեր են խեղվում»:

Ստացվում է, որ յուրաքանչյուր դատապարտյալի օրապահիկի համար բյուջեից ավելի շատ գումար է դուրս գրվում, քան, ասենք, ուսուցչի աշխատավարձը վճարե­լու համար: Խղճուկ թոշակների ու նպաստների հետ հա­մեմատությունն էլ լրիվ ավելորդ է: Հարց է առաջանում` ինչո՞ւ չի կիրառվում օրենքը, որ և ցմահ ազատազրկ­վածներն ազատություն ստանան, և բավականին կլորիկ գումար տնտեսվի ուղղվելով տնտեսության այլ ոլորտ­ների զարգացմանը: Հայտնի ֆիլմի հրաշալի խոսքերը, թերևս, լավագույնս են բնութագրում իրավիճակը.

«Մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճա­րում, բոլորին քիչ է վճարում, որ խնայված միջոցներով էս երկիրը երկիր դարձնի, իսկ դու գողանում ես այդ խնայված միջոցները սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես»:

Կարիք կա՞ ասելու, որ «մկների» ու «աղվեսների» ձեռքը բռնելու և երկիրը երկիր դարձնելու ժամանակն է: Վաղուց:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ