«Գրական դիրիժորները» սխալ ուղի են ցույց տալիս
«Այսօրվա մեր գրական մամուլն աղբանոց է: Որևէ դրական բան չես գտնի: Բայց տաղանդավոր մարդիկ կան, որոնց ճանապարհը պետք է բացել, ոչ թե փակել: Իսկ այդ կազմակերպիչները, գրական դիրիժորները, որ ուղղորդում են, հեղինակներին տանում այս կամ այն ուղղությամբ, նրանց մեջ դեռևս լավ բան չեմ տեսել», – անդրադառնալով մեր գրական դաշտում առկա խնդիրներին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Գրականագետն ընդգծեց՝ երբ երիտասարդ հեղինակն ասպարեզ է մտնում, երբեմն հարկ է վերջինիս աջակցել, ճիշտ ուղի ցույց տալ, բայց հաճախ պատահում է այնպես, որ այդ «գրական դիրիժորները» սխալ ուղի են ցույց տալիս:
«Եթե այդ մարդն իմացող մարդ է լինում, ճիշտ ուղի է ցույց տալիս, եթե ոչ՝ ճիշտ հակառակն է լինում: Ու հենց այս է պատճառը, որ տեսնում ենք՝ որակ չկա», – ընդգծեց գրականագետը: