16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թեկնածուները ուղիղ եթերում ծեծել են իրար /վիդեո/

Վրացական «Иберия» հետուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ պատգամավորի երկու թեկնածուներ իրար են ծեծել։ Նրանք դեբատի էին մասնակցում, երբ թեկնածուներից մեկը՝ Իրաքլի Գլոնտին, մյուսին՝ Զազա Ագալաձեին մեղադրել է Ռուսաստանի քաղաաքական շահերին ծառայելու մեջ։ Դրանից հետո նրանց միջեւ վեճ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի՝ նրանք իրար վրա բաժակներ ու աթոռներ են նետել։ Հաղորդավարուհին փորձել է միջամտել, սակայն չի […]

Իսկանդերը միայն զինատեսակ չէ, այն նաև քաղաքական գործիք է /վիդեո/

«Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի միջոցով  նախագահի պաշտոնավարման ժամկերը երկարացվելու է, լիզազորություններն էլ ավելանալու են: Բազմաթիվ իրավապաշտպան կառույցներ ահազանգում են. այդ սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք դեմ են մարդու իրավունքներին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացում «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Բանախոսն ընդգծեց՝ և՛ ՀՀ-ն, և՞ Ադրբեջանը փորձում են  ամրացնել իրենց դիրքերը: Անդրադառնալով ՀՀ-ին՝ քաղաքագետը […]

Հարուցվել է քրեական գործ

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժինը, ստացված օպերատիվ տվյալների համաձայն իրականացնելով ստուգումներ, պարզել է, որ ՀՀ քաղաքացի Հ.Ս.-ն, միաժամանակ հանդիսանալով 4 ընկերությունների տնօրեն և միակ հիմնադիր, 2012-2015 թվականներին ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 330 մլն դրամի տարատեսակ ապրանքներ՝ կավճափոշի, պոլիվինիլքլորիդի հումք, շինարարական նյութեր, պիստակ և մրգային չիր: Ապրանքների ներկրումից առաջացած մոտ 56 մլն […]

«Անտերներին» փուռը տվեցին»

«Իհարկե, փոփոխությունը միայն տեխնիկական է, բայց այս փոփոխությունը բացահայտում է  մեր օրակարգի մի շատ հետաքրքիր երևույթ»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Աժ-ը քննարկում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Երեկ խորհրդարանական մեծամասնությունը վավերացրեց կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հերթական անգամ […]

Լավ է ուշ

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյա հոբելյանի կապակցությամբ երեկ երեկոյան այցելել է Հանրային հեռուստաընկերություն: Հանդիպման ընթացքում Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն անդրադարձել է «Ամենակարող երգիչ» նոր հաղորդմանը, որը հասարակության մեջ անցած մի քանի օրերին քննարկումների ու քննադատության թեմա է դարձել: Այս օրերին բազմաթիվ արվեստի գործիչներ բարձրաձայնում են՝  այս նախագիծը իսկական սպանդ Է հայ […]

«Սենց թե նենց մեծամասնությունը ձերն է, այս նախագիծը կընդունվի»

«ՊԵԿ-ը բաժանում են, միացնում են, անջատում են, պարոն Միրումյա՛ն, հնարավոր չէ՞ր սպասել ու կառավարության  նոր ծրագրից հետո այս նախագիծը ներկայացնել»,-այսօր Ազգային ժողովի նիստին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ դիմելով ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին: Նշենք, որ վերջինս ներկայացնում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխությունների կատարելու մասին նախագիծը:  Պատգամավորը […]

Եղիպատրուշ գյուղի բնակչուհին անհայտ կորել է

Սեպտեմբերի 28-ին, ժամը 08.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ Հ. Ե.-ը դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Առաջարկվում է փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության» մասին օրենքում

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:  Պետեկամուտների կոմիտեն Ֆինանասների նախարարությունից բաժանելուց հետո որոշ տեխնիկական խնդիր էր առաջացել, և առաջարկվում է այս նախագծով շտկել: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ երեք առաջարկություն է ներկայացված նախագծի հիմքում: Առաջինի դեպքում Ֆինանսների նախարարության կազմից ՊԵԿ-ի […]

Մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը

93 տարեկանում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը։ Նա օրեր առաջ ուղեղի կաթված էր ստացել եւ այդպես էլ չկարողացավ հաղթահարել այն։ «Նախկին նախագահը լքեց մեզ առանց տանջանքների, հրաշալի բժիշկները պայքարեցին նրա կյանքի համար, սակայն չկարողացան փրկել նրա կյանքը»,- հայտարարել է նրա փեսան՝ Ռաֆի Վալդմանը։ Նախկին նախագահի մահվան կապակցությամբ երկրում կառավարական հատուկ հանձնաժողով կստեղծվի։ Պերեսի մահվան […]

Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերություն է այցելել

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, երեկ  երեկոյան այցելել է Հանրային հեռուստաընկերություն: Հեռուստաընկերության ղեկավար կազմի ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման, եթերային նոր քաղաքականության, ինչպես նաև հեռուստաընկերության շենքում վերանորոգման, աշխատակիցների գործունեության պայմանների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առաջիկա տարիների զարգացման հեռանկարին, լսել Հանրային հեռուստաընկերության գործադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի