10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի զինուժը կիրառել է ԴՇԿ գնդացիր

Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և սեպտեմբերի 21-ի տոնական օրը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց: ՊԲ հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (36 կրակոց): ԼՂՀ ՊԲ-ից հայտնում […]

Կարեն Կարապետյանը կստանա՞ քարտ-բլանշ. Ժամանակ

Նախօրեին փոխվարչապետի եւ տնտեսական ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարի իր պաշտոնում վերանշանակված Վաչե Գաբրիելյանը լրագրողների հարցերին ի պատասխան մեկնաբանելով Հայաստանի տնտեսության «չափազանց ծանր» վիճակի մասին նորանշանակ վարչա­պետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, ասել է, որ դա  չի նշանակում թե նախորդ կառավարության տնտեսական աճի մասին թվերը իրականու­թյուն չէին, այլ պարզապես խոսքը մեր տնտեսության ներ­կայիս մոդելի սպառվածության մասին է: Ենթադրենք, […]

Էդվարդ Նալբանդյանը նախագահեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը, Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի նիստը նախագահեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախագահությամբ կայացած նիստին ելույթներով հանդես եկան մի շարք երկրների ղեկավարներ։

Ավիատոմսերի գները ամանորի օրերի համար

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ տեղեկացնում է.  Ամանորի տոներին Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացնում են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները: <Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ընկերությունը կատարել է  ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի 2016թ. դեկտեմբերի 27-ից 2017թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածի գների ուսումնասիրություն: Ստորև ներկայացված են հանգստի առավել պահանջված […]

Մինչեւ տարեվերջ. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին կառա­վարությունը Ազգային ժո­ղովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու: Քն­նարկվող հիմնական հար­ցերից մեկը լինելու է կա­ռավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու մասին նախագիծը: Դրանով նախատեսվում է գործադիրի կազմում կա­տարել մի շարք ձեւափոխումներ` գերատեսչություն­ների միավորումներ, բաժանումներ, օպտիմալացում եւ այլն: Կառավարության կառուցվածքին վերաբերող կարեւորագոյն հարցը, որ հիմա քննարկվում է կառավարությունում, վերաբերում է ՀՀ պետեկամուտների կոմիտեին, որը, ըստ […]

Թուրքիայի կառավարությունը ցանկանում է երկարացնել Իրաքի և Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների ժամկետը

Թուրքիայի կառավարությունն օրինագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան՝ առաջարկելով 1 տարով երկարացնել Իրաքի և Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ կատարելու ժամկետը: Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիայի զինված ուժերին տրված իրավասության ժամկետը լրանում է 2016թ. հոկտեմբերի 2-ին: Կառավարությանը ներկայացված օրինագծում նշվում է, որ Թուրքիայի հարավային սահմաններին հարակից շրջաններում տեղի ունեցող զարգացումներն ու բախումները մեծացրել են […]

Աստված պատրաստում է մեզ

Հիսուս ասում է. -Ազգերն ազգերի դեմ պիտի կռվեն, և թագավորությունները՝ թագավորությունների դեմ։ Ուժեղ երկրաշարժեր պիտի տեղի ունենան և տարբեր տեղերում՝ սով և համաճարակ։ Սարսափազդու և մեծամեծ նշաններ պիտի երևան երկնքից։ Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ձեզ պիտի դատեն ժողովարաններում և բանտ նետեն. Իմ պատճառով ձեզ թագավորների և կառավարիչների առաջ պիտի տանեն։ […]

Զիդանը բարկացել է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին հաճախ պահեստայինների նստարանին թողնելու հարցը։ «Ինձ արդեն զայրացնում է, որ լրագրողները շարունակում են հարցնել Խամեսի մասին: Այնպիսի տպավորություն է, կարծես ես ինչ-որ բան ունեմ նրա դեմ: Նա բոլոր խաղացողների պես իր խաղով պետք է ապացուցի ինձ, որ պատրաստ է խաղալ մեկնարկային կազմում»,- […]

Կանաչին և համեմունքներն օգտակար են առողջության համար

Պարզվում է` կանաչին եւ համեմունքները ոչ միայն համեղ են դարձնում կերակուրը, այլեւ շատ օգտակար են, քանի որ նվազեցնում են նատրիումի, ճարպերի եւ կալորիաների քանակը սննդի մեջ: Օրինակ` կարմիր պղպեղն օգնում է նիհարել, իսկ դարչինը կայունացնում է շաքարի մակարդակն արյան մեջ եւ ակտիվացնում ինսուլինի հանդեպ զգայունությունը: Կոլորադոյի համալսարանի մասնագետների տվյալներով, ցածր կալորիականությամբ սննդին, ինչպիսին են անյուղ […]

Շումախերի իրավահաջորդները փոխհատուցում կստանան

Ավտոարշավորդ   Միխայել Շումախերի առողջության վերաբերյալ տարաբնույթ լուրեր են շրջանառվում։ «Bunte» ամսագրում  տեղեկություն էր տպագրվել այն մասին, որ գերմանացին կարողանում է մի քանի քայլ անել և առողջական վիճակը բարելավում է: Այնուհետև այդ լուրը  հերքվեց, իսկ Շումախերի ընտանիքը դատի տվեց պարբերականին: «Autosport»-ը հաղորդում է, որ դատարանը բավարարել է ընտանիքի հայցը: Տոիժած կողմին ամսագրի ղեկավարությունը պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի