31 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատ Խանդոյանի պաշտպանները միջնորդություն չեն ներկայացնի

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Արարատ Խանդոյանի փաստաբանները  գործի այս փուլում միջնորդություններ չեն ներկայացնի: Նրանք գտնում են, որ Արարատ Խանդոյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրակացվում: Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ  նախաքննության ավարտից հետո ծանոթացել են գործի նյութերին, կսպասեն դատաքննության փուլին միջնորդություններ ներկայացնելու համար:   Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին: Փաստաբանը նշեց […]

Ինչով է աղանդը շահագրգռում շոու բիզնեսի ներկայացուցիչներին /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանն անդրադառնում է այն հարցին, թե ինչու են շոու բիզնեսի ներկայացուցիչները նախընտրում հետևել աղանդներին և ոչ թե Հայ առաքելական եկեղեցուն: Ըստ քահանայի` մի շարք պատճառներ կան դրա համար. աղանդավորական կազմակերպություններն օգնում են տեսահոլովակներ նկարահանել, տեսախցիկներ են տրամդրում, ապահովում են նրանց PR-ը: Բացի այդ հայտնի և ոչ […]

Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի խոչընդոտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը. Ուիլյամ Լահյու

Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի խոչընդոտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը: «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» խորագրով կոնֆերանսի ընթացքում այս մասին ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուն: «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և ինքն է ընտրում իր արտաքին դաշնակիցներին: Մենք հասկանում են ք, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին […]

Կուսակցությունից ակնկալիքներ ունենք, միայն ժողովուրդը չկա. կարծիքներ ՔՊ-ի հանրահավաքից (վիդեո)

Շաբաթ օրը երեկոյան Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ներկաներից հետաքրքրվեցինք, թե ինչու են աջակցում հատկապես այս ընդդիմադիր կուսակցությանը, արդյոք իշխանափոխություն անել կհաջողվի նրանց: Դիտեք տեսանյութը:

Թուրքիան պահեց խոստումը․ փախստականների հոսքը նվազել է. Ցիպրաս

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիան պահել է փախստականների հարցում Եվրամիությանը տված խոստումը։ Թուրքական «Haberturk» լրատվական կայքը հայտնում է, որ Հունաստանի վարչապետն այս մասին հայտարարել է Սալոնիկի 81-րդ տոնավաճառի ժամանակ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս։ Ցիպրասը նշել է, որ Հունաստանի սահմանն օրական հատող 5000-ից ավել փախստականի փոխարեն այժմ Հունաստան է հասնում 50-60 փախստական։ Նա նաև նշել է, […]

«ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում շահեկան է»

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչն է փոխարինելու Նիկոլայ Բորդյուժային, քանի որ ՀԱՊԿ-ն այս տարի ՀՀ-ն է նախագահում: «Հերթականության կարգով՝ ռոտացիոն սկզունքով այս փուլում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահվելու է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին, չեմ կարող այս պահին նշել […]

Հզոր պայթյուն Վանում /ֆոտո/

Թուրքիայում՝ Վան քաղաքի կենտրոնական Բեշյոլ շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը որոտացել է նահանգապետարանից 200մ հեռավորության վրա՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային ենթակառույցին պատկանող շենքի հարակից տարածքում: Նախնական տեղեկություններով՝ պայթյունի կազմակերպիչները «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  զինյալներն են: Տարբեր աղբյուրների համաձայն՝ պայթյունի հետևանքով կա շուրջ 13 վիրավոր: Նշվում է, որ դեպքի վայրում պայթուցիկ նյութերով բեռնված […]

«Ես ինստիտուտում հոգեբանություն անցել եմ, բայց կդժվարանամ ՀՀԿ-ի հոգեկան տվայտանքները մեկնաբանել»

«Քվեարկած ընտրացուցակների հրապարակումը կլինի առ ոչինչ, եթե իրավական հստակ ընթացակարգեր չեն հետևելու»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության ձախողումից հետո նոր քննարկումներին: «Բայց ես քանիցս ասել եմ, ինձ համար քվեարկած ընտրացուցակը ոչ Մոդիլյանիի, ոչ Ռենուարի, ոչ էլ Ռեմբրանդտի կտավ է, որ կպցնենք պատին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի