28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի մեջլիսից հեռացրել են Աթաթուրքի պատկերով ադրբեջանական գորգը

Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ  տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով վնասվել էր խորհրդարանի շենքը: Դրանից հետո շենքը ենթարկվել է վերականգնման ու վերանորոգման: Թուրքական «Cumhuriyet»  թերթի կայքի տեղեկացնում է, որ ընդդիմությանը հատկացված սրահներից մեկը, թեև ռումբերից չէր վնասվել, բայց վերանորոգման ծրագրի շրջանակներում արհեստականորեն փլուզվել է:

Նշված սրահում տասնյակ տարիներ կախված է եղել Աթաթուրքի պատկերով մի գորգ, որտեղ թուրք առաջնորդը ռազմական համազգեստ է կրում: Իշխանության ներկայացուցիչները պարզաբանել են, որ Աթաթուրքի պատկերով գորգը վերանորոգման աշխատանքների ավարտից հետո այլևս չի վերադարձվի իր նախկին տեղը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչ Սալիմ Ուսլուն այս որոշումը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ճիշտ չէ այդ ռազմական համազգեստով նկարը տեղադրել այնտեղ այն դեպքում, երբ մեջլիսում Աթաթուրքի հարյուրավոր քաղաքացիական նկարները կան: Այդ նկարը հարմար կարող է լինել որևէ զորանոցում, բայց մեջլիսում ոչ մի դեպքում չպետք է լինի»:

Իսկ «Haber Ankara» լրատվակայքի սյունակագիր Ազիզ Դոլու Աթաբեյի տեղեկացմամբ՝ Աթաթուրքի նկարը կրող վերնշյալ գորգը պատրաստված է եղել Ադրբեջանում: Այն տարիներ առաջ Թուրքիայի մեջլիսի նախկին նախագահ Հյուսմեթթին Ջինդորուքին է նվիրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը:

Նշենք նաև, որ Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմաիլ Քահրամանը հայտարարել է, որ այդ գորգը պարզապես կտեղափոխվի շենքում ստեղծվելիք թանգարանային բաժին, որտեղ կցուցադրվեն նաև մեջլիսի նախագահներին շնորհված բոլոր մյուս նվերները:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ