28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ո՛չ պապ է սպանել, ո՛չ տերտեր»

«Արմեն Ամիրյանին վաղուց եմ ճանաչում, երբ դեռ հաղորադավար էր։ Նրան միշտ համակրել եմ, քանի որ հրաշալի հայերեն է խոսում: Տեսքն էլ խոսքին համապատասխանում է: Պիտի ասեմ՝ ռադիոյում նա հրաշալի գործ է արել: Ջավախքում ժամանակին չէին լսում այդ ռադիոն։ Բայց նա հասավ նրան, որ նույնիսկ այնտեղ լսում են մեր ռադիոն։ Ինքը մշակույթի մարդ է, միշտ մշակույթի մեջ է եղել», –Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Վերջինս շեշտեց՝ Մշակույթի նախարարի պաշտոնում երկու անձի է  պատկերացրել՝ փոխքաղաքապետ Արամ Սուքիսյանին ու Արմեն Ամիրյանին։

«Փաստորեն, իմ պատկերացրածներից մեկը նախարար նշանակվնեց: Նա նոր մարդ չէ: Վստահ եմ` ազնիվ կլինի: Նա այնպիսի մարդ է, որ ո՛չ պապ է սպանել, ո՛չ էլ տերտեր: Պատահական չէ, որ կառավարությունից դուրս է եկել ու իրեն մարդիկ ծափահարել են: Նրան ամենքը դեռ հեռուստաընկերությունից գիտեն:  Իր ուսերին ծանր բեռ է դրված: Վստահ եմ՝ նա իր պարտքի կկատարի։

Իմ շնորհակալությունը պիտի հայտնեմ Հասմիկ Պողոսյանին: Նա ո՛չ բանասիրական կրթություն է ուեցել, ո՛չ մշակութաբական, բայց մեր մշակույթի կայացման հարցում մեծ ավանդ ունի։ Հասմիկ Պողոսյանը  լավ նախարար է եղել: Իսկ Արմենին մնում է շարունակել, խորացնել, զարգացնել տիկին Պողոսյանի սկսած գործը», – եզրափակեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ