27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նկարներից հորդող լույսը /վիդեո/

«Նկարների մեջ նկարներ կան: Կիսով չափ թողնելով նկարների մեջ նկարները՝  աշխատել եմ, որ մարդիկ ամբողջացնեն և իրենք հանդես գան որպես ստեղծագործողներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեղանկարիչ, ռեժիսոր Ժիրայր Աղավելյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներից մեկում բացվեց Ժիրայր Աղավելյանի «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը:

Աղավելյանի նկարները հագեցած են գունային ապրումներով: Հոգու ներկապնակից դուրս հորդող գույները միահյուսվում են բնությանը և բնության մեջ ամենակատարյալ էակի կնոջ մարմնաձևերում արտահայտում հարատևության գաղափարը:

«Իմ նկարների մեջ գերիշխում է լույսը: Այդ լույսը հավատն է կյանքի լավագույն ապրելակերպի համար: Կանաց ես համադրում եմ բնության հետ, որպես կյանքը լուսավորող և կյանք տվող էակների»,-ասում է նկարիչը:

Ռեժիսոր Ժիրայր Աղավելյանը նկարելու իր տաղանդը բացահայտել է հինգը տարի առաջ: Գեղարվեստավավերագրական ֆիլմերում հոգի և գաղափար ներդնող արվեստագետը հանդիպում է մի կնոջ, որ նման էր Լիոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզային» և նկարում նրան:

Առաջինը դարձած կտավը հետագա նկարների համար հիմք և ազդեցություն է գործում:

Նկարչի խոսքով՝ հոգեբանները պնդում են, որ նրա նկարներով հնարավոր է բուժել հոգին:

Այո, գույների աշխարհում բնակվող ցանկացած մարդ ազատագրված է սթրեսներից և հոգեկան ծանր ապրումներից…..

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

img_9943 img_9944img_9946img_994714492345_1308917472484141_8870215144240712209_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ