20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ուրարտուն» շարունակում է հաղթանակներ տոնել Վրաստանում

Վրաստանում հավաք անցկացնող «Ուրարտուն» հաղթել է նաեւ երրորդ ստուգողական խաղում: Թբիլիսիում Տիգրան Գյոկչյանի սաներն ուժեղ են գտնվել Վրաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականից՝62:53:

Հայկական թիմի գլխավոր մարզիչն այս անգամ ավելի մեծ թվով փորձարկումներ էկատարել:
Խաղին չեն մասնակցել Տերի Սմիթը, Վիկտոր Հովսեփյանը եւ Միքայել Պողոսյանը: Բավական քիչ ժամանակ խաղադաշտում անցկացրին Ամիրան Ամիրխանովը, Տոդ Օ`Բրայանը եւ Արիզոնա Ռեյդը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վրաստանում «Ուրարտուն» հաղթել էր նաեւ «Ռուսթավիին» (90:88) եւ «Սուխումիին» (111:86):

Հիշեցնենք, որ երեւանյան ակումբը նախապատրաստվում է Ռուսաստանի Սուպերլիգա-1-ին եւ հոկտեմբերի 6-ին կանցկացնի առաջին հանդիպումը` Երեւանում հյուրընկալելով «Ռյազանին»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ