13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՄՆ-ում գնացքի վթարի հետեւանքով կան զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ /վիդեո/

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում՝ Հոբոքեն քաղաքի մոտակայքում, գնացքը վթարվել է, ինչի հետեւանքով կա զոհ եւ ավելի քան 100 վիրավոր։

Ինչպես հայտնի է դարձել,  գնացքը դուրս է եկել գծերից և բախվել Հոբոքեն քաղաքի երկաթուղային կայարանի շենքին, որոշ վագոններում քաղաքացիները փակված են մնացել և չեն կարողացել դուրս գալ:

Լուրջ վնասներ է կրել նաև կայարանի շենքը, որի հենասյուներից մեկը քանդվել է, ինչի հետևանքով էլ փլուզվել է առաստաղի մի մասը:

Կայարանի աշխատանքները միանգամից դադարեցվել են, իսկ նրա տարածքում գտնվող քաղաքացիները տարհանվել: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան պիկ ժամին, երբ կայարանում բավականին մեծ թվով քաղաքացիներ կային:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ