15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որն էր Ալիևի նպատակը (վիդեո)

Սահմանադրական փոփոխությունների միջոցով Ադրբեջանի նախագահը ցանկանում է իշխանությունը փոխանցել որդուն: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը: Ըստ նրա մի քանի օր առաջ կայացած սահմանադրական հանրաքվեն աննախադեպ լցոնումներով ու ընտրակեղծիքներով է անցել: «Սպասվում է, որ ԱԼիևը կարող է նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ»,-ասաց նա հավելելով, որ այդ դեպքում նա իր իշխանությունը կերկարացնի մի քանի տարով, իսկ դրանից հետո էլ որդին կփոխարինի իրեն:

Մովսիսյանի խոսքով` Իլհամ Ալիևի նախագահությամբ նախապես ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների տեքստը, սակայն նույնիսկ չքննարկվեց էլ հանրության հետ, իսկ հանրությունն էլ իր հերթին առանձնապես հետաքրքրություն չուներ:

Այս փոփոխություններով նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց դառնում է  7 տարի, արդեն 18 տարին լրացած անձը կարող է դառնալ նախագահ, ինչպես նաև պատգամավոր դառնալու շեմն է արդեն 18-ից:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ