28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ուրեմն սրանից հետո Էրևան չմտնես, ամոթ էլ ա, այ քեզ բան»…Վանաձորում ընտրական կրքերը եռում են

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ: Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է 8 կուսակցություն: Հանրապետական կուսակցության թեկնածուն Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանն է: Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուն Վանաձորի ավագանու անդամ Այծեմնիկ Օհանյանն է, ՀՅԴ-ից՝ Նելսոն Մամուլյանը: Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորում է Կոնգրեսի Վանաձորի կառույցի ղեկավար, «Ներուժ» ընկերության տնօրեն Ռուբեն Ոսկանյանը:

Ընտրություններին մասնակցելու են նաեւ «Օրինաց երկիր», «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», նաև Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունները:

Գյումրիում եւ Վանաձորում ընտրություններն առաջին անգամ կայանալու են նոր ընտրակարգով. նախ անցկացվելու է ավագանու ընտրություն, ապա այդ ավագանու կազմից ընտրվելու է քաղաքապետը: Նկատենք, որ քաղաքական ուժերի համար և հատկապես ընդդիմության համար այս ընտրությունները կարևորվում են 2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտորւթյունների նախաշեմին:  Եվ պատահական չէ, որ կուսակցությունների քարոզարշավը բավական բուռն էր: Քարոզարշավը հատկապես աչքի ընկավ երկու ընդդիմադիրների«Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների` միմյանց ուղղված հրապարակային բանավեճով: Երեկ էլ կուսակցություններն այստեղ հանրահավաք են ունեցել ու չյանած կիրակի օրը պատգամավոր Թևան Պողոսյանի տանն էին երկուսն էլ հյուրընկալվել իրենց ընտանիքների հետ միասին, միմյանց ուղղված փոխադարձ մեղադրանքներով են հանդես եկել: Մասնավորապես ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հարցազրույցին` ասել է.

«Ուրեմն, ի նկատի ունենալով նաև ինձ ասում է, Երևանից մարդիկ են եկել, Վանաձորում քաղաքական քարոզարշավ են տանում, իբր Երևանից եկածներն ի՞նչ գործ ունեն Վանաձորում, սենց բան մեկ էլ Մալաթիա Սեբաստիայում էի լսել, երբ Ալեքսանյանի կողմնակիցներն ասում էին՝ էս մեր թաղն ա, կենտրոնից կամ Լենինգրադյանից եկել եք մեր թաղում քարոզարշա՞վ եք անում: Այս թեմային չէի անդրադառնա, բայց չեմ հասկանում հիմա էլ Վանաձորում ուզում են Մարուքյանների կլա՞ն ստեղծել: Ասենք, նոր Սուրիկ Խաչատրյան է ուզում ՀՀ-ում ձևավորվի, որ էս մեր Վանաձորն է, երևանցիները չկան: Էդմոն Մարուքյան, եթե երևանցի ենք, չպիտի՞ գանք ստեղ, ուրեմն սրանից հետո Էրևան չմտնես, ձեր քուչից, ընդհանրապես դուրս չգաս, ամոթ էլ ա, այ քեզ բան»:

 

Պատգամավորը հանրահավքից հետո լուսանկարվել և ֆեյսբուքյն էջում կիսվել է այս լուսանկարով «Երևանից եկել են Էդմոնենց հայաթում նկարվում են, չեն էլ ամաչում։)»: 14520488_1690745904579131_6827603679478017288_n

Հանրահավաքի ժամանակ Էդմոն Մարուքյանը խոսեց Վանաձորում եղած խնդիրներից նշելով, որ այդ խնդիրների մեղավորը ՀՀԿ-ն է: Ինչ վերաբերում է իր հանդեպ եղած «բամբաանքներին ու զրպարտություններին», ինչպես ինքը այդպես որակեց, ապա նա խնդրեց դրանց չտրվել: Մարուքյանն ասաց, որ որոշ գործիչներ Երևանից եկել ու ասում են, թե իրենց պատագմավորն, այսինքն` ինքը լավը չէ: «Շեղել մեր հիմնական նպատակից նրանց չի հաջողվի:  Մեր միակ թիրախը ՀՀԿ-ն է, մենք այլ թիրախ չուեննք, մենք ընդդիմության դաշտում կռիվ տալու որևէ մեկի հետ չունենք, մենք չենք ուզում ջուր լցնել գործող իշխանության ջրաղացին»:

hrkh7125-thumb_

Նշենք, որ լուրեր կային, որ իշխող կուսակցությունն այստեղ ընտրակաշք է բաժանել, սակայ այդ լուրերը հերքվցին: Հիշեցնենք, որ վաղն արդեն լռության օրն է, և հաջորդ օրն էլ կայանալու են ընտրությունները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ