16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղյան հակամարտության ապագան քննարկում են ԱՄՆ-ի վերլուծաբանները

Միացյալ Նահանգներում վերլուծաբանները շարունակում են քննարկել ղարաբաղյան հակամարտության հետագա զարգացումներն ու կարգավորման հեռանկարները, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Վաշինգտոնում Ջորջ Մեյսոնի համալսարանում գիտական հանրությանն է ներկայացվել ամերիկյան եւ մի շարք այլ կազմակերպությունների միջոցներով հրատարակված Հակամարտությունների վերափոխման հանդեսի առաջին համարը: Հանդեսի գործադիր խմբագիր, հակամարտությունների վերափոխման Imagine կենտրոնի համահիմնադիր Ֆիլ Գամագելյանի խոսքով, նախագիծը եզակի է իր բնույթով. «Սա […]

Եղել է քաշքշուկ…քաղաքական պրոցեսներ են. վանաձորյան միջադեպի վերաբերյալ Բիշարյանի պարզաբանումը (վիդեո)

«Այնքան որքան տեղյակ ենք, այդքան մենք մեր հայտարարությունը արել ենք, որ եղել են քաշքշուկներ, որ ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչը իր հավատացյալների, այդ խմբի էլի, ընտրակաշառք են բաժանել, ու դրա հետ կապված, այդքանը»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՎԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն՝ անդրադառնալով Վանաձորում երեկ տեղի ունեցած աղմկահարույց դեպքին, երբ, ըստ լուրերի, «Հայկական վերածննդի» ավագանու […]

Հոգեւորականի ծեծի մեջ կասկածվող Արկադի Փելեշյանը հայտնաբերվել է

Քիչ առաջ Երեւանում ոստիկանությունը Երեւանում հայտնաբերել է Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մեծ կասկածվող Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին: Նրան, հավանաբար, այս պահին տեղափոխում են Վանաձոր: Այս դեպքի առնչությամբ, ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում ստացել է Հայ Ավետարանական եկեղեցու հովիվի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի մասին: ՀՀ  քննչական կոմիտեի […]

Չի ընկրկելու

«Սասնա ծռեր» խմբին աջակցելու  համար կալանավորված եւ սեպտեմբերի 28-ին ազատ արձակված ազատամարտիկ Մհեր Մազմանյանը չի ընկրկելու. շարունակելու է պայքարը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «Իմ հետագա պայքարի համար  կալանավորումը պանեշ չի լինելու: Այն խնդիրները, որոնք առկա են մեր երկրում, դրանք բարձրաձայնելու համար, չեն կարողանալու խոչընդոտել ինձ: Մինչ այս, եթե իմ պայքարը կրել […]

Ստատուս-քվոյի պահպանումը ԼՂ-ում անընդունելի է․ Միխաել Կինդսգրաբ

Գերմանիան վճռականորեն կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:Այդ մասին REPORT.AZ-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխաել Կինդսգրաբը: «Մենք, իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ամեն ջանք թափում ենք՝ բանակցային գործընթացի վերականգնման համար»,- ասել է նա։ Կինդսգրաբը հիշեցրել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի` որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկրի ներկայացուցչի Երևան և Բաքու կատարած այցերը: «Իր այցերի ընթացքում նախարարը […]

«Երկիր սիրող լինի»

«Մեր երկրում երբեք հարցադրում չի դրվում՝ անձը համապատասխանու՞մ է իր զբաղեցրած պորտֆելին: Մենք  գրեթե երբեք չենք ունեցել այնպիսի նախարար, ով իր մասնագիտական կարողություններով համապատասխանել է իր զբաղեցրած պաշտոնին: Այնպես որ, մեր երկրում  ցանկացած մարդ կարող է զբաղեցնել ցանկանցած պաշտոն, կամ մի նախարարությունից մյուսը տեղափոխվել: Իսկ նորանշանակ Պ նախարարի մասին դեռևս ոչ մի հստակ բան ասել չենք […]

Տավուշի մարզում անսովոր քաշով երեխա է ծնվել/ֆոտո/

Հոկտեմբերի 3-ին Իջևանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնում անսովոր քաշով երեխա է ծնվել, այդ մասին մեզ տեղեկացնում է Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը: Արական սեռի նորածին հսկան կշռում է 5կգ 230 գ, իսկ հասակը 57 սանտիմետր է: Փոքրիկը ծնվել է բնական ճանապարհով: Եվ նորածինը, և նրա մայրը՝ Ազատամուտ գյուղի բնակչուհի Ալվարդ Ղիասյանը, իրենց […]

Մոլորեցնում են ուղեւորներին. Ժողովուրդ

Բավականին մեծ աղմուկով Հայաստան մուտք գործած «Յանդեքս» տաքսին, որը խոստանում էր հեղափոխություն անել հայաստանյան տաքսի ծառայություններում եւ առաջարկում էր մեկ կմ-ի դիմաց աննախադեպ 100 դրամ սակագին, ընդամենը մի քանի ամիս մատչելի գներով աշխատելուց հետո այժմ սկսել Է մոլորեցնել ուղեւորներին։ Նախ՝ պարզվեց, որ Երեւան քաղաքից դուրս մեկ կիլոմետրի դիմաց կարող են պահանջել նույնիսկ 150 դրամ։ Արդեն […]

Մեր դաշտ մի բերեք. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրառել է. «Հարգելի լրագրողներ խնդրում ենք Ադրբեջանական քարոզչության նյութերը մեր դաշտ մի բերեք: Խոսքը մասնավորապես վերաբերում է “Երկաթե գմբեթի” իբր “Իսկանդեր” որսալուն և այլն: Մասնագիտորեն դա արդեն բացատրվել է, որ նման համակարգը անհնար է, որ հայտնվի Ադրբեջանում, իսկ եթե անգամ հայտնվի, այն ոչինչ անել չի կարող»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի