27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԳԱԼԱ-ի, ԲՀԿ-ի ու ՀՎԿ-ի հայտարարությունը համարում եմ հիմնազուրկ. Շարմազանով (վիդեո)

«ԿԸՀ-ի նախագահը արդեն հայտարարեց, որ «Բալասանյան» դաշինքը Գյումրիում ունի 17 մանդատ: Ազգային ժողովում շատ բաներին են ընդդիմանում, բայց այնպես չէ, որ ով ընդդիմանում է, ուրեմն ճիշտ է: Կա 2 տարբերակ՝ համաձայն չեն, թող ապացուցեն, կամ դիմեն դատարան, տարբերակ 2-րդ՝ նշեցիք, որ նրանք ցանկանում են բոյկոտի ճանապարհով գնալ, Հայաստանի գոնե 25 տարվա պատմությունը ցույց է տվել, որ բոյկոտից ոչ թե տուժում են ոչ թե ում դեմ, որ բոյկոտում են, այլ տուժում ու փոշիանում են այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտում են»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Գյումրիի ավագանու նիստի բոյկոտելու վերաբերյալ ԳԱԼԱ-ի, ՀՎԿ-ի ու ԲՀԿ-ի արած հայտարարությանը:

Շարմազանովը հիշեցրեց մի շարք կուսակցությունների. «Մեր հասարակությունը պասիվ աշխատելաոճ չի ընկալում»: Ինչ վերաբերում է այդ կուսակցությունների տված գնահատականին, ապա նա ասաց, որ կուսակցությունները երբեք չեն ընդունում իրենց պարտությունը, սխալները. «Նրանք միանգամից ասում են, որ ընտրություններն անօրինակ են: Ես նրանց հայտարարությունը հիմնավոր չեմ համարում ու իմ կոչն է բոլոր ավագանիներին վերցնել վստահության մանդատ ու գնալ, ծառայել գյումրեցիներին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ