06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մենք որևէ անձի չենք պիտակավորել». ՀՀԿ-ը չի քննարկել Ծառուկյանի հարցը (վիդեո)

«Չեմ կարծում, որ ՀՀԿ-ը պետք է քննարկի մի բան, որը պաշտոնապես չի հայտարարվել, իսկ մնացածը դիմեք ԲՀԿ-ի մեր գործընկերներին»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը Գործադիր մարմնի նիստում քննարկել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն, ինչի մասին այսօր լուրեր սկսվեցին շրջանառվել:

Ինքը ԱԺ փոխնախագահը միայն երկրորդ գալստյանն է հավատում, իսկ թե մյուս քաղաքական ուժերն ում են սպասում կամ ինչին, նրանց գործն է, ՀՀԿ-ն ունի իր օրակարգը, իր ծրագրերը: Հարցին, թե մոտեցումները Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ՀՀԿ-ում փոխվել են, նա ասաց.

«ՀՀԿ-ն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բացառապես գնահատական է տվել երևույթներին, և բոլոր այն երևույթները, որոնք խոչընդոտում են Հայաստանի քաղաքակիրթ քաղաքական և բարոյական զարգացումը, մենք դրան դեմ ենք: Մենք որևէ անձի չենք պիտակավորել, խոսել ենք բացառապես երևույթների մասին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ