18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում իրավիճակը կտրուկ փոխված է (վիդեո)

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ երկրում լուրջ խնդիրներ կան, նախագահ Իլհամ Ալիևը վախենում է  չվերընտրվել և այդ պատճառով էլ այս փոփոխությունները կատարեց: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: «Ունենալով այսպիսի լուրջ խնդիրներ երկրի ներսում միառժամանակ Ադրբեջանը հավանաբար կհրաժարվի Ղարաբաղը «հետ վերադարձնելու» ցանկությունից կամ վերջին […]

Ես սթրեսի մեջ չընկա. Մոուրինյու

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն լրագրողների հետ խոսել է Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Զարյայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (1:0): «Մենք հանդիպման հաշիվը բացելու հնարավորություներ ունեինք դեռ  առաջին խաղակեսում: Պետք էր օգտագործել դրանք եւ այդ ժամանակ բոլորովին այլ խաղ կտեսնեինք: «Զարյան» կազմակերպված ֆուտբոլ էր խաղում: Մեզ համար հեշտ չէր, բայց հաղթանակն […]

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել՝ բիզնես-դասի ուղեւորի պատճառով /վիդեո/

Կրասնոյարսկում այսօր հարկադիր վայրէջք է կատարել Պեկինից Մոսկվա թռչող ինքնաթիռը։ Պատճառը՝ բիզնես-դասի հարբած ուղեւորն էր։ Ինչպես պատմել են ներկաները, նա իրեն ոչ ադեկվատ է պահել, հայհոյել ու վեճ սկսել։ Ինքնաթիռի անձնակազմը Կրասնոյարսկում իջեցրել է ուղեւորին ու շարունակել ճանապարհն առանց նրա։

Վերջին հույսը /վիդեո/

«Օգոստոսից ազատված եմ աշխատանքից ու չեմ ստացել  342 հազար դրամ աշխատավարձ: Մեր գործարանից ամենացածրը իմ աշխատավարձն է: Ուզում ենք, ասում են՝ կունենանք կտանք: Մենք էլ ծանր վիճակում ենք: Առանց փող ո՞նց ապրենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրեղավանի շշերի գործարանի արդեն նախկին աշխատակից Հայկազ Գևորգյանը: Նշենք, որ Բյուրեղավանի շշերի գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ, ամիսներ շարունակ […]

Կլինեն ավելի կոշտ մոտեցումներ

«Այս ժամանակահատվածում կառավարության ձևավորման գործընթացը գտնվում է ոչ ավարտական փուլում, կառավարությունը դեռևս ամբողջապես ձևավորված չէ, բայց  կառավարության փոփոխությամբ պայմանավորված հիմնական խնդիրներն արդեն իսկ դառնում են տեսանելի: Նախարարությունների նոր կառուցվածքը արդեն իսկ  հուշում է  հիմնական ուղղությունները, որոնք դառնալու են  կառավարության համար գերակա: Եվ կարելի է այդտեղից նաև տեսնել կառավարության գործունեության ծրագիրը, որն առաջիկայում ԱԺ- կներկայացվի` հաստատման»,-այսօր […]

ԱՄՆ-ում գնացքի վթարի հետեւանքով կան զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ /վիդեո/

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում՝ Հոբոքեն քաղաքի մոտակայքում, գնացքը վթարվել է, ինչի հետեւանքով կա զոհ եւ ավելի քան 100 վիրավոր։ Ինչպես հայտնի է դարձել,  գնացքը դուրս է եկել գծերից և բախվել Հոբոքեն քաղաքի երկաթուղային կայարանի շենքին, որոշ վագոններում քաղաքացիները փակված են մնացել և չեն կարողացել դուրս գալ: Լուրջ վնասներ է կրել նաև կայարանի շենքը, որի հենասյուներից […]

Բացահայտվել է պետությանն առանձնապես խոշոր չափի՝ 350 մլն դրամի վնաս պատճառելու դեպք

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից, համատեղությամբ 12-րդ և 14-րդ բաժինների, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում» տնտեսական գործունեության տեսակով Հրազդանի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Ռոյալ Էլիտ»  ընկերության արտադրած կոնյակներն ու օղիները 2015-2016 թվականներին […]

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ից Երևան քաղաքի Թևոսյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:Նախկինում չկարգավորվող այդ խաչմերուկում տեղակայվել է լուսացուցային օբյեկտ և այժմ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կարգավորվում է լուսացույցի ազդանշաններով:

Մեկ կին և երկու տղամարդ. երեքն էլ՝ ծեծի մեղադրանքով

Սեպտեմբերի 29-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Մարկվարտի փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1958 թ. ծնված Հայկանուշ Գ.-ին, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով: *** Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 18-ին, Բատիկյան փողոցի […]

Որն էր Ալիևի նպատակը (վիդեո)

Սահմանադրական փոփոխությունների միջոցով Ադրբեջանի նախագահը ցանկանում է իշխանությունը փոխանցել որդուն: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը: Ըստ նրա մի քանի օր առաջ կայացած սահմանադրական հանրաքվեն աննախադեպ լցոնումներով ու ընտրակեղծիքներով է անցել: «Սպասվում է, որ ԱԼիևը կարող է նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ»,-ասաց նա հավելելով, որ այդ դեպքում նա իր իշխանությունը կերկարացնի մի քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի