Հոգ մի արեք վաղվա օրվա համար /վիդեո/
Ինչպես օրերս հայտնի դարձավ, միլիարդատեր Ջեյմս Փարքերը բաժանվել է երգչուհի Մրայա Քերիից, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ մյուս տարվա գարնանը։ Այժմ լուրեր են տարածվել, որ զույգի բաժանման պատճառը երգչուհու դավաճանությունն է։ Քերին, ինչպես պարզվել է, նշանածին դավաճանել է իր պարողներից մեկի՝ Բրայան Տանակի հետ, հայտնում է Daily Mail-ը։ Ընդ որում, վերջին շրջանում երգչուհուն բավական հաճախ են […]
Հոկտեմբերի 29-ի ժամը 9:20-ի դրությամբ հայաստանյան բանկերում արտարժույթները գնվում են հետևյալ փոխարժեքներով. ամերիկյան մեկ դոլարը գնվում է նվազագույնը 473 ՀՀ դրամով , առավելագույնը՝ 474.50 դրամով: Դոլարի վաճառքի նվազագույն արժեքը 476.50 դրամ է, առավելագույնը՝ 477 ՀՀ դրամ: Մեկ եվրոյի առքը կազմում է նվազագույնը՝ 512 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 516.50 ՀՀ դրամ: Եվրոյի վաճառքի նվազագույն արժեքը կազմում է […]
«Երբեք աշուղի գրիչը չի հանգստանում: Ազգագրական-ռազմահայրենասիրական երգեր գրելը ինձ համար առաջնահերթ է, քանի որ մանկուց պապերիցս լսել եմ ֆիդայինների մասին ու գրեթե բոլորի անվամբ երգեր եմ գրել: Խոստացել եմ երգեր գրել ապրիլյան պատերազմի զոհվածների անունով ու բոլորն էլ ցավն են տալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշուղ Ռազմար Սասունցին: Ռազմար Սասունցին ապրիլ-մայիս ժամանակահատվածում 23 օր եղել […]
«Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպվել է Մոսկվայի և Երևանի միջև գործարար համագործակցության համաժողով, որի ընթացքում առանձին անցկացվել են հանդիպում-քննարկումներ՝ «Ապագային ուղղված քաղաքներ» ներդրումային և զարգացման ծրագրերի, «Զբոսաշրջային ներուժ ու զարգացման հեռանկարներ», ինչպես նաև «Խելացի քաղաքի ինովացիոն նոր լուծումներ, քաղաքի կառավարում և բարեկարգում» թեմաների շուրջ: Համաժողովի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական […]
Մեզանից գրեթե յուրաքանչյուրը բախվել է մազաթափության խնդրի հետ։ Սակայն հաճախ դա ժամանակավոր երեւույթ է՝ հղիության հետ կարող է կապված լինել, վատ ջրի, եղանակի եւ այլն։ Այլ հարց է, որ երեւույթը մշտապես է նկատվում, մազերն այնքան են թափվում, որ թվում է՝ շուտով կճաղատանաք։ Դրա պատճառն իրականում ավելի խորն է։ Սթրես Սթրեսը կարող է մեզ ազդեցություն թողնել […]
Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները հանդիպել են «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի և դումայի անդամ, մի շարք հանձնաժողովների ղեկավարների հետ: Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրել է ավագանու կողմից տարվող աշխատանքները, ինչպես նաև գործող հանձնաժողովների գործառույթները. «Ուրախ ենք ձեզ հյուրընկալել Երևանում: […]
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը ցած ընկնում բեմից։ Դեպքը տեղի է ունեցել Վիլնյուսում՝ երգչի մենահամերգի ժամանակ։ Բասկովը անզգուշաբար մոտեցել է բեմի եզրին, երկրպագուհին էլ, օգտվելով առիթից, քաշել է նրան, սակայն երգիչը կորցրել է հավասարակշռությունն ու ցած ընկել բեմից։ երգչի թիկնապահներն անմիջապես օգնել են նրան, ու Բասկովն […]
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլայն Մուգարին և համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարները ներկայացրեցին կազմակերպության գործունեությունը և առաջիկա ծրագրերը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Միացյալ Նահանգներ բարեկամական գործընկերության զարգացմանն ուղղված ջանքերին։ Զրույցի ընթացքում քննարկվեցին համահայկական մի շարք հարցերի և դրանց լուծման ուղղությամբ հայ համայնքային կառույցների կարևոր […]
























