Եթե ազգը բանակ դառնա
Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել: Գարեգին Նժդեհ
Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել: Գարեգին Նժդեհ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: «Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը և բոլոր բնագավառներում ամուր գործընկերային կապերի զարգացումը: Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել մեր հարաբերությունների օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը», – ողջունելով հյուրերին՝ նշել է վարչապետը: […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: ՀՀ Նախագահը և ԵՄ հանձնակատարը ջերմությամբ են հիշել նախորդ հանդիպումը, որից հետո, ըստ Նախագահ Սարգսյանի, նաև այդ հանդիպման արդյունքներով պայմանավորված՝ որակական առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ԵՄ համագործակցության մեջ՝ ավելի է ակտիվացել բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ: Հանրապետության […]
People հանդեսն անվանել է 2016 թվականի ամենագրավիչ տղամարդու անունը։ Նա հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնն է։ Դերասանը հայտնի է «Երկրորդ շանս», «Ատամի փերի», «Ամազոնի գանձը» եւ այլն։ Դերասանն արդեն 9 տարի է՝ հանդիպում է Լորեն Հեշիանի հետ, նրանք մոտ մեկ տարեկան դուստր ունեն։
Հայաստանի ԱԳ նախարարի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին՝ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով կայացած համատեղ մամուլի ասուլիսին Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ Երևանում ողջունել Եվրոպական միության հանձնակատար Հանին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Բեյաղին, Արևելյան գործընկերության երկրների պատվիրակություններին: Այսօր Հայաստանում մենք երկրորդ անգամ ենք հյուրընկալում այս ձևաչափով հանդիպումը: […]
Ժիրայր Սեֆիլյանի գործով նախաքննությունն ավարտվել է և այն ուղարկվել է դատարան, այս մասին հայտնում է Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու համար: Սեֆիլյանի գործը միացվել է «Սասնա ծռերի» գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ և 38-235-րդ հոդվածներով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Հետազոտություն, գիտություն և նորարարություն» խորագրի ներքո Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսությանը։ Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ կրթության, գիտության ոլորտները մշտապես հատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի […]
Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ: Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիարակության գործում երբևէ չձանձրանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով […]
Նոյեմբերի 17-ին Երևանում կայացավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցեցին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Բացելով հանդիպումը` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Այսօր Հայաստանում մենք երկրորդ անգամ ենք հյուրընկալում այս ձևաչափով հանդիպումը. նախորդը […]
Նոյեմբերի 16-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Օրբելու փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 30-ամյա Արսեն Ա.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. հունիսի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:





























