15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գազի սակագինն իջեցվեց

Հանրային ծառայությունները կարգավորող կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում ուժը կորցրած ճանաչեց այս տարվա մայիսի 31-ի որոշումը: Հանձնաժողովը նաև սահմանեց գազի նոր սակագները; Ըստ այդմ` որոշվեց սահմանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչև վեց հարյուր խորանարդ մետր բնական գազի համար  հարյուր հազար դրամ ներառյալ ավելացված արժեքի հարկը, վեց հարյուր խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսություններն էլ կրկին սահմանված բանաձևով կգործեն, որը կկազմի 1000 խ/մ-ի համար մոտավորապես 100 հազար դրամ:

Նշենք, որ սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017թ.-ի հունվարի 1-ից:

Հանձնաժողովից հայտնեցին, որ կան չորս գործոններ, որոնք 13.4միլիարդ կազմող տարբերությունը փոխհատուցվելու են: Ներկաներից հետաքրքրվեցին, թե եթե այդ չորս գործոները չհաջողվեն իրականացնել, ապա նորից բարձրանալու է սակագինը, ինչի վերաբերյալ հնչեց պատասխան, թե նշվեց չորս գործոն, որ ուղղվելու են սակագների նվազեցմանը, և եթե այդ գործոններից երեքը չակնկալվեն, ապա «Գազպրոմ Արմենիայի» բաժնետերը համապատասխան ֆինանսական ներդրումներ կներառի դա փոխհատուցելու համար:

Հրանտ Թադևոսյանը նշեց, որ ցանկություն կա աշխատել բաց ու թափանցիկ. «Չնեսամացնելով կառավարության նախաձեռնությունը՝ ուզում եմ հիշել ընկերության նախկին տնօրենի ելույթը, որ եթե սպառման ծավալները շատանան, մենք ցանկություն ունենք իջեցնել գաի սակագինը, մենք ոչ մի բան չենք անում՝ այս կամ այն պահից ելնելով, մենք տարել ենք ընդհանոր մտացված գաղափարախոսություն, հնարավորինս արդար կազմակերպություն ենք փորձում լինել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, որ ինչու հիմա ընկերության կողմից եղավ այս որոշումը, ապա նա նշեց՝ մի շարք գործոններ կան: Գազի վերաբերյալ էլ նա նշեց՝ բոլորս պիտի զգույշ լինենք, ու ցանկացավ անվտանգ գազասպառում:

«Ուզում եմ, որ ձեզ մոտ մտավախություն չլինի, ու ուրիշ բան սրա տակ չփնտրենք»,-շեշտեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ