15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մխիթարյանն օգնեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարատեւ դադարից հետո վերջապես խաղադաշտ վերադարձավ ՝  հայտնվոլեվ  «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Նա օգնեց անգլիական ակումբին  վստահ հաղթանակ տանել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում:

Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցն էր հոլանդական «Ֆեյենորդը», որը Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում բաց թողեց 4 անպատասխան գոլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Հոլանդիա)՝ 4:0:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում նախորդ անգամ խաղացել էր սեպտեմբերի 10-ին, երբ նաեւ վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

Ու սա դեռ ամենը չէ. Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հոլանդական «Ֆեյենորդի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի հանդիպման լավագույն խաղացող:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ