15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացվել Գյումրիի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ կանխարգելման ազգային մեխանիզմիստորաբաժանման եւ Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն իրականացրելեն չհայտարարված այց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Գյումրիի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն:

Այցի ընթացքում Պաշտպանի աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել գիշերօթիկհաստատությունում բնակվող երեխաների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել են նրանցնյութակենցաղային ապահովվածության պայմաններին: Ուսումնասիրվել է երեխաների իրավունքներիապահովման վիճակը, ինչպես նաեւ նրանց նկատմամբ վերաբերմունքը:

Առանձնազրույցներ են իրականացվել նաեւ գիշերօթիկ հաստատության բուժանձնակազմի, իրավախորհրդատուի, սոցիալական աշխատողների եւ հոգեբանների հետ: Քննարկվել են երեխաներիառողջության պահպանման, կրթության, զբաղվածության եւ առանցքային նշանակություն ունեցող մի շարք այլհարցեր:

Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն: Այցիշրջանակներում հանդիպում է կայացել նաեւ հաստատության ղեկավար անձնակազմի հետ, քննարկվել եներեխաների նյութակենցաղային պայմաններին առնչվող մի շարք հարցեր:


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ