26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կպարզվի ընդդիմության «հիմնական խաղացողը»

«Մեր ընդդիմադիր կուսակցությունները մինչև հիմա շատ քիչ ուշադրություն են դարձրել ՏԻՄ ընտրություններին, որի հետևանքն այն է, ինչ մենք ունենք: Մեր ընդդիմությունը սիրում է բողոքել, որ կեղծիքներ են լինում, որ դրանց հեղինակները գյուղապետերն են հիմնականում, իսկ քաղաքներում իշխանությունը հիմնականում պարտվում է, քանի որ այնտեղ ավելի դժվար է կեղծիքներ անել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Ըստ նրա` […]

Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Լեհաստանում ընթանում է ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մինչև 17 տարեկանների 85 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Կարեն Ավագյանը՝ երկամարտում ցույց տալով 330 կգ: Կարենը մոտակա հետապնդողին գերազանցել է 24 կիլոգրամ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հմայակ Հարությունյանը նույն քաշային կարգում 5-րդ տեղն է զբաղեցրել:

Ինչպիսի՞ հատապտուղներն են օգտակար երեխաների համար

Գրեթե բոլոր մրգերն ու հատապտուղները վառ գույներ ունեն, հետևաբար պարունակում են մեծ թվով պիգմենտներ: Ցավոք, լիկոպինն ու կարոտինը կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ ոչ միայն սննդային ալերգիա ունեցող երեխաների, այլ նաև առողջ երեխաների մոտ: Սա պետք է հաշվի առնել, եթե ցանկանում եք ձեր երեխային ուրախացնել ամառային հատապտուղներով: Ընտրեք հատապտուղներից նրանք, որոնք կարող են երեխային մաքսիմալ […]

Քրեական գործով վկան մեղադրել է քննիչին

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով վկա Սերյոժա Սարգսյանը հայտնել է,որ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Արթուր Սարգսյանը կեղծել է իր հարցաքննության արձանագրությունը: ՀՔԾ-ից  հայտնում են, որ մասնավորապես՝ իր անվամբ լրացված հարցաքննության արձանագրությունում նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, իսկ առկա […]

Եկավ հաշվետվության ժամը

Եկավ հաշվետվության ժամը … ներկայացնենք Աստծուն մեր տկարությունները: Խորհենք այս երեկո հուսահատության մասին, որ ունենում ենք բոլորս` քրիստոնյա լինելով հանդերձ: Փորձենք ազատվել այս մեղքից, մեր աչքի առջև ունենալով մատնիչ Հուդային, որը անհուսությունից կախվեց և Պետրոսի ուրացումը, որը հույս ուներ, թե դառնորեն լացելով ներում կստանա: Հուսահատության վերաբերյալ մեր Տերը մի ճգնավորի խրատում է՝ ասելով. «Մեղավորները` որոնք իմ […]

Բիշկեկում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

Նախագահ Սերժ Սարգսյանը Բիշկեկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել նախագահների և ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի մասնակցությամբ նեղ, ապա նաև պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ ընդլայնված ձևաչափով: Պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակներում քննարկել են քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցությանը, ինչպես նաև նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը վերաբերող ավելի քան […]

Հայ ֆուտբոլիստը հանդես կգա գերմանական ակումբում

18-ամյա պաշտպան Ռուբեն Փիլումյանը տեղափոխվել է գերմանական «Բեռլիներ Դինամո»: Այս մասին հայտնում է «Transfermarkt»-ը: Հայ ֆուտբոլիստը հանդես է գալու ակումբի մինչև 19 տարեկանների և 2-րդ թիմերում: Փիլումյանն աջլիկ է, ունի 1.83 սմ հասակ: Նա ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2017 թվականի ամառ:

Չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք շատ բաների ենք հասել, այդ թվում՝ Համագործակցության մեխանիզմների շնորհիվ. Սերժ Սարգսյանի ելույթը

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ. Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, Հարգելի՛ գործընկերներ, Նախքան ելույթին անցնելը, կցանկանայի ցավակցություն հայտնել Ուզբեկստանի վարչապետ, Նախագահի պաշտոնակատար պարոն Շավկատ Միրոմոնովի Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը միշտ կմնա մեր սրտերում: Ընդունելով Համագործակցության նախագահությունը՝ Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը նշում էր, որ Ղրղզստանի նախագահությունը […]

Ավազակային հարձակում Արզնիում. դանակի գործադրմամբ փող ու ոսկեղեն են պահանջել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արզնի գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, երեք դիմակավորված անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, բաց պատուհանից ապօրինի մուտք են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի