18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թողարկվել են նոր հուշադրամներ

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրել «Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ» և «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» արծաթե հուշադրամները: Խոտակերաց Սուրբ Նշան Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները: Հուշադրամի դարձերեսին պատկերված է […]

Ուշադրություն` վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի,  Դիլիջանի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Արարատի, Վայքի,  Ջերմուկի,  Սիսիանի տրածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սևանի, Գավառի, Ախուրյանի ճանապարհներին  տեղ- տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են մաքրման […]

Գեներալը համաձայն է, որ թալանչիների մեջ իր անունն էլ է հնչում. Ժամանակ

Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը արդարացի է համարում բանակից գողացածներին պատասխանատվության ենթարկելը եւ նրանցից պահանջել, որ գողացվածը վերադարձնեն բանակին: «Ճիշտ են ասում, եթե գողացել են թող վերադարձնեն, եթե հարստություն ունեն` թող վերադարձնեն»,- թերթի հետ զրույցում նա ասել է, որ ինքը չի որոշողը բանակից գողացողներ եղե՞լ են արդյոք այս տարիներին, թե ոչ: Դիտարկմանը, թե պահանջում են […]

Դպրոցներում չեզոք-գենդերային զուգարաններ են տեղադրվել

Անգլիացիները վրդովվել են Լոնդոնի դպրոցներից մեկում չեզոք-գենդերային զուգարանների տեղադրումից, գրում է The Independent-ը։ Բարկացած ծնողները ստորագրահավաք են սկսել՝ պահանջում են դպրոցի տնօրինությունից վերացնել այդ զուգարանը։ «Գենդերային-չեզոք զուգարանները առաջին հերթին կխախտեն հիգիենիկ կանոնները, բացի այդ՝ դրանք սեռական միջադեպերի կարող են հանգեցնել եւ հոգեբանորեն վատ ազել երեխաների վրա»,- ասվում է ստորագրահավաքի տեքստում։    

«Զայրացավ, բայց երբեք չչարացավ»

«Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է՝ բռնված ու բռնկված սիրո հրդեհով, նրա լույսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, վեհ ու վսեմ՝ որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամ։ Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց»: Հովհաննես Թումանյան

Մեզ համար խնդիրը դաշինքով մասնակցելն է. Լ. Սարգսյան

«Ի տարբերություն շատ ուրիշ կուսակցությունների, որ մեծ ֆինանսական ու մարդկային  ռեսուրս չունեն, ես բացառում եմ մեր կուսակցության միայնակ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Նա  նշեց, որ ընդդիմությունը վերջերս պաքարում էր ոչ թե իշխանության, այլ ավելի արտահայտված ընդդիմություն երևալու համար, միմյանց «հաճախորդ» լինելու մեջ մեղադրելու համար: Ընտրություններին դաշինքով […]

Կոտայքում բացահայտվել են բնակարանային գողությունների տասնյակից ավելի դեպքեր. ՔԿ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ Կոտայքի մարզում արձանագրված բնակարանային մի շարք գողությունների բացահայտման գործում բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերած աշխատակիցներին պարգեւատրելու մասին։ ՀՀ Քննչական կոմիտիեց   հայտնում են, որ 2016 թվականի մարտի 24-ին ահազանգ էր ստացվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակարաններից մեկում կատարված գողության մասին. առերեւույթ հանցագործություն կատարած անձը  գողացել էր ոսկյա զարդեր  եւ տարբեր […]

Պաշտոնանկություններ

Ոստիկանության համակարգում  դարձյալ կադրային վերադասավորումներ են: Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնից ազատվել են Ճամբարակի  եւ Վարդենիսի ոստիկանապետերը։ Վարդենիսում նշանակվել է գնդապետ Արմեն Հովհաննիսյանը։ Ճամբարակում ոստիկանապետի պաշտոնը դեռեւս թափուր է։

Մխիթարյանն ընդգրկվել է 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում

Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ  Հենրիխ Մխիթարյանը FourFourTwo-ի վարկածով ընդգրկվել է 2016 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Հայաստանի հավաքականի  ավագը հայտնվել է 60-րդ տեղում: Հիշեցնենք ՝  Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Բունդեսլիգայի ֆուտբոլիստների վարկածով:        

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված