07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախնական վարկածով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը

Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ նախնական վարկածով՝ վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը: «Նախնական տվյալներով՝ ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումն ու բախվել է ճամփեզրին կանգնած ավտոքարշակին»,- ասված է հաղորդագրությունում: ՆԳՆ-ում հաստատել են, որ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ստեղծվել […]

ՀԱՊԿ կանոնադրական մարմիններում նախագահությունը փոխանցվեց Բելառուսին

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որը նախագահեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Համատեղ նիստը մեկնարկեց նեղ կազմով, ապա շարունակվեց ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Բացելով հանդիպումը` նախարար Նալբանդյանը, մասնավորապես, […]

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանձնուքում եղած 6 լոլիկի միջից օվալաձեւ դեղահաբեր են գտել

ՀՀ ԱՆ ՔԿՎ օպերատիվ բաժնի եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հոկտեմբերի 13-ին` ժամը 14:00-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված հանձնուքում եղած 6 լոլիկի միջից հայտնաբերել են փաթեթավորված օվալաձեւ սպիտակ դեղահաբեր` ընդհանուրը 2,9 գրամ քաշով: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից  հայտնում են, որ հայտանբերվածն ուղարկվել է փորձաքննության: […]

Տանկեր, սամալյոտ սաղ հանեցիք Վանաձորում. պատգամավորների բանավեճը (վիդեո)

«Փաստորեն ոչ Գյումրիում, ոչ էլ Վանաձորում մնացած հետհաշվարկային խնդիրներն ու գործընթացները, որ պիտի ընտրված մարդիկ գան, մեկ սենյակում նստեն ու ամրագրեն այն, ինչ հասարակությունը ցանկացել է, այդտեղ ունենք արդեն ներքին խնդիրներ: Ինչը նշանակում է, որ իշխող համակարգը ապրում է վախերի մեջ, չնայած հայտարարում է  նորերի մասին, բարեփոխումների մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության […]

Վթարի հետևանքով մահացածներից 3-ը ազգությամբ ռուս են, 2-ը՝ հայ․ Քննչական կոմիտե

Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՌԴ-ի քննչական մարմիններում ՀՀ ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների հետ և ընդգրկվել վթարի կապակցությամբ ՌԴ-ում ստեղծված օպերատիվ շտաբի […]

Լուկաշենկոն ժամանեց Հայաստան

Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստան է ժամանել` մասնակցելու hոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ […]

Ղազախստանի վարչապետը ժամանեց Հայաստան

Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը քիչ առաջ ժամանել է Հայաստան։ Երևանի «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում Ղազախստանի վարչապետին դիմավորել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Սագինտաևը Հայաստան է ժամանել` մասնակցելու հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։

Վթարված ավտոբուսը պատկանել է Կարեն Պողոսյանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող «Մերսեդես» մակնիշի «50AA515» համարանիշով ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է։ Նշենք, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպումը, ավտոտրանսպորտային միջոցների ընտրությունը, դրանց շարժման արագությունների նորմավորումը և չվացուցակների կազմումն իրականացնում է փոխադրողը: Ավտոբուսային ոչ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի Թագավորության թագուհի Սիրիկիտին՝ Թաիլանդի թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջի մահվան կապակցությամբ: «Նորին Մեծություն Բհումիբոլ Ադուլյադեջի կորուստը մեծ վիշտ է ինչպես թագավորական ընտանիքի, այնպես էլ Թաիլանդի ողջ ժողովրդի համար: Նա բացառիկ դերակատարում է ունեցել բարեկամ Թաիլանդի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Թագավոր Ադուլյադեջը ժամանակակից աշխարհի և Ասիայի այն մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի