28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սասնա ծռերի» գործով մեղադրվողը գրավի դիմաց ազատ կարձակվի,բայց հարազատները գումար չունեն

Վերաքննիչ դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սարո Այվազյանին 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը: Այս մասին  Henaran.am-ը տեղեկանում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի Ֆեյսբուքյան էջից: Փաստաբանը նշում է, որ իր վստահորդի հարազատները, սակայն, այս պահի դրությամբ, չեն կարողանում գտնել 1 միլիոն դրամը, որպեսզի Սարո Այվազյանն ազատ արձակվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Արագածում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում, Տաշիրում, Դիլիջանում, Սևանում, Հրազդանում, Նոյեմբերյանում, Ախուրյանում, Աշոցքում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, […]

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է «Դալան» ցուցասրահում: Նկարչի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետներ եւ բազմաթիվ արվեստասերներ: Խոսելով գեղանկարչի եւ նրա աշխատանքների մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել […]

Ես հայերի հետ ընկերություն արել եմ, անում եմ ու շարունակելու եմ․ Սոսոն` ադրբեջանցիներին

Ադրբեջանի ժողովրդական արտիստ, դրամատուրգ Ռամիզ Ֆատալիեւը բաց նամակ էր գրել հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլլին՝ պահանջելով չեղարկել նրա համերգը, որը պլանավորված է անցկացնել Բաքվում։ Դրամատուրգը նշել էր, որ Պավլիաշվիլին համերգներով եղել է Հայաստանում եւ Ղարաբաղում, այդ պատճառով չպետք է Բաքու գնա։ Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանը Ղարաբաղ այցելելու համար Պավլիաշվիլլին «սեւ ցուցակ» էր գցել, սակայն ավելի […]

55 ամյա Լյովան դանակահարվել է որդու զոքանչին սիրահետելու համար

Շիրակի մարզի Շիրակ գյուղում հոկտեմբերի 24-ին սպանված 55-ամյա Լյովա Հաջյանի սպանության մեջ կասկածվում է նրա տղայի աներորդին: Նախնական տեղեկությունների համաձայն  տղամարդու դանակահարությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա: Սպանված Լյովա Հաջյանը սիրահետել է իր որդու զոքանչին, որի մասին իմանալուց հետո վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում էլ տղամարդը ստացել է մահացու վնասվածքը: Կասկածյալը ձերբակալվել է: […]

Բնությունը խոսել է ինձ հետ. Վան Գոգ

«Ես ինքս չգիտեմ, թե ինչպես եմ նկարում: Նստում եմ մաքուր կտավի առաջ հենց այն վայրում, որն ինձ գրավել է: Նայում եմ դիմացս և ինքս ինձ ասում եմ. «Այս ճերմակ կտավը պիտի ինչ-որ բանով լցվի»: Հետո անբավարարվածության զգացումով վերադառնում եմ տուն, կտավը մի կողմ եմ դնում: Քիչ հանգստանալուց հետո նորից եմ այն վախով զննում և նորից […]

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Լոնդոնի և Նյու-Յորքի բորսաների էլեկտրոնային առևտրի ժամանակ նավթի գները նվազում են: Այս մասին  հայտնում է Gazeta.ru-ն։ Նյու Յորքի ապրանքահումքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0․10 տոկոսով՝ մեկ բարելի համար մինչև 50.47 դոլար։ Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսներն նվազել են 0.23 տոկոսով՝ մեկ բարելի համար մինչև 51.34 դոլար։

Նախագահն ու համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Համանախագահները ՀՀ Նախահագին ներկայացրել են այցի առաքելության շրջանակներում մինչ այս Բաքվում և Ստեփանակերտում […]

Վթարից տուժած Հրանտը դեռ հիվանդանոցում է

Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված 3 տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: Հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքում շարունակում են բուժում ստանալ վթարից տուժած Վարսերի բնակիչ 20-ամյա Հրանտ Գասպարյանը եւ Mercedes Benz Sprinter-ի վարորդ Գագիկ Ստեփանյանը, որը այսօր եւս դուրս կգրվի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի […]

Աղոթք եկեղեցի մտնելուց առաջ

Տաճար Աստուծո և բնակարան Սուրբ Հոգու, որ քո սուրբ ավազանով կանչվեցի Երկնավոր Հոր որդեգրության, այսօր քո մեջ կամեցավ պատարագվել Գառն անարատ: Եվ ես եկել եմ քո դռների առջև ու աղաչում եմ քեզ. մաքրի՛ր ինձ վերստին լվացմամբ և սրբի՛ր մեղքերից, արժանի դարձրու քո սուրբ սեղանի առջև երկրպագություն անելու։ Ամեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի