27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտանիքս սթրեսի մեջ է.դաժանաբար սպանված կուրսանտի հայրը կորցնում է հույսը

«Որդուս գործով դատական նիստը նորից հետաձգվեց: Նշեմ, որ անցած դատական նիստը ևս հետաձգվել ու ես չեմ հասկանում պատճառը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ  Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Արկադի Բարսեյանի խոսքով՝ գործը հնացնելը միտումնավոր է արվում.« Վկաները արդեն խառնվում են ցուցմունքների մեջ: Վկան ժամանակը ու դեպքերը խառնում է, ասելով, որ արդեն շատ ժամանակ է անցել»:

«Մեկ տարուց ավել դատական նիստեր են ընթանում, բայց ոչ մի շոշափելի բան չի պարզվում: Արդեն ոչինչ չեմ հասկանում: Իմ ընտանիքը սթրեսի մեջ է»,-եզրափակեց Արկադի Բարսեղյանը:

Նշենք, որ ըստ  մեղադրական եզրակացության՝ կուրսանտ Կարեն Բաղրամյանը հունվարի 28-ին ժամը 07:40-ի սահմաններում ննջարանը մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ: Այս ընթացքում, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ և 65-րդ հոդ. կանոնագրքային կանոնները,Կարենը բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հայկազի մարմնի տարբեր մասերին:

Բացի դրանից նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, Կարենը բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հայկազ Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին:

Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունն  ընթացքի մեջ է: Ամբաստանյալի աթոռին են հայտնվել նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։

Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել:

Կուրսանտներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ