27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պատահական չէ, որ քաղաքական դաշտում շատ մեծ շարժում է

«2016 թվականը նոր սկզբի հնարավորություն էր մի քանի առումներով: Նախ այն սկսվեց կառավարման նոր համակարգով՝ նոր Սահմանադրությամբ, ինչն իրական, համակարգային փոփոխություն է: 2-րդ՝ 2016 թվականը համակարգային փոփոխություն էր նաև Ընտրական օրենսգրքի առումով, և պատահական չէ, որ քաղաքական դաշտում շատ մեծ շարժում է, բոլորը ցանկանում են մասնակցել ընտրություններին, մարդիկ գիտակցում են, որ ընտրությունների միջոցով կարող է բան փոխվել: Այս 2 փոփոխություններում «Դաշնակցության» դերն էական է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա ուշադրություն հրավիրեց մի քանի այլ կարևոր իրադարձությունների վրա, որոնք են ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրի ստորագրումը, նոր Կառավարությունը, որի ծրագրի հիմքում, ինչպես պատգամավորը նշեց,  դրված են ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրում եղած խնդիրներն ու ուղությունները:

Հաջորդ կարևորագույն, բայց ցավալի իրադարձությունը ապրիլյան պատերազմն է: Ա. Վարդանյանը շեշտեց, որ այստեղ քաղաքական բոլոր ուժերը, ժողովուրդը, Արցախը միասնական դարձան, սակայն կուտակված էներգիան ճիշտ օգտագործել չհաջողվեց ՊՊԾ գնդի գրավումից հետո: «Որքան էլ անկեղծ կամ հուսահատ լիներ այդ քայլը, ցավալի է, բայց դա ինչ-որ առումով ուղղորդված կամ ոչ, նկատի ունեմ նաև դրսի ուժերին, մեր համախմբվածությունը ջարդելու առիթ ու հնարավորություն էր, փառք Աստծո դուրս եկանք մեր այդ վիճակից»,-ասաց նա:

Վերջինս հայտնեց, որ այս 1 տարվա ընթացքում 800 նորագիրներ են անդամակցել ՀՅԴ-ին: Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ քաղաքական դաշտում հնարավոր լինի սերնդափոխություն իրականացնել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ