15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պարոն Օհանյանի որոշելիքն է»

«Իմ գնահատմամբ` պարոն Օհանյանը նոր չէ մտնում քաղաքականության մեջ, իր որոշելինք է, իր հետագա քայլերը, քաղաքական խումբ փոխելը ինքն է որոշում, ցանկություն ունի, հետաքրքիր է ներքին ձևաչափի առումով ինչ թիմով նա կգա ասպարեզ, սրանից շատ բան ակնհայտ կլինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսելով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մտնելու որոշման մասին:

Հարցին, թե տեսնում է Ս. Օհանյանին ընդդիմադիր դաշտում, Ա. Վարդանյանը պատասխանեց, թե եթե հանդես կգա որպես ընդդիմություն, կստեղծի միավորում, կդառնա ուժեղ ընդդիմություն, կողջունի: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հնարավորությանն, ապա Ա. Վարդանյանը նկատեց, որ բոլորը կարծես թե սպասում են այդ վերադարձին. «Կհայտարարի, կհայտարարի, բարի, չի հայտարարի, նորից բարի»:

Նա չհերքեց մամուլում հայտնված լուրերը, թե իրենք հանդիպում ունեցել են Գ. Ծառուկյանի հետ` ասելով, օրենսդիր մարմնում գործող քաղաքական ուժ են ու քննարկումներ, հանդիպումներ տարբեր ուժերի հետ միշտ էլ լինում են:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ