30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իշխանությունները մեղավո՞ր են, որ ընդդիմադիրները միայն վախկոտներին են ընդգրկում» (վիդեո)

«Որևէ տեղ անհնար է իշխանափոխություն անել, եթե ընդդիմությունն այդտեղ վստահեի ու անկաշառ անձ չունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա հիշեցրեց, որ Վանաձորում երեկ կրկին «Հանրապետական» քաղաքապետ ընտրվեց, ու դա ընդդիմության մեղքն է. «Հիմա էլ հայտարարում են ովքեր են դավաճաննեը, ես եմ, նա է»,-նկատեց նա: Ըստ Իսագուլյանի իշխանությունը ճնշումներ չի […]

0.6մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքների որոշումներ են կայացվել

  ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հայտնաբերած խախտումների արդյունքում կայացվել է 0.6մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքների որոշումներ 10.10.2016 ՀՀ բնապահպանության նախարարության  աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 03.10-07.10.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 0.6մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 0.6մլն.դրամ […]

Լեհաստան – Հայաստան հանդիպումը կկայանա այսօր

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հոկտեմբերի 11-ին տեղի կունենան երրորդ տուրի հանդիպումները E, C եւ F խմբում: Հայաստանի հավաքականը Վարշավայում կհյուրընկալվի Լեհաստանի թիմին: Վարշավայի «Ազգային» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Աշխարհի առաջնություն, ընտրական մրցաշար, երրորդ տուր E խումբ Ղազախստան – Ռումինիա՝ 20:00-ին (Երեւանի ժամանակ) Լեհաստան – Հայաստան՝ 22:45 Դանիա – Չեռնոգորիա՝ 22:45 C […]

Ադրբեջանը Սոսո Պավլիաշվիլիին հանել է «սեւ ցուցակից»

Ադրբեջանը երկու երգիչների՝ Թիմուր Թեմիրովին ու Սոսո Պավլիաշվիլիին հանել է իր «սեւ ցուցակից», հայտնում է  РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի «սեւ ցուցակում» են հայտնվում այն հայտնի արտասահմանցիները, ովքեր գնում են Լեռնային Ղարաբաղ։ «Սեւ ցուցակում» հայտնվելուց հետո այդ անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է։ Այժմ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիմկեթ Գաջիեւը հայտարարել է, որ վերոնշյալ երգիչներին հանել […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 210 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Իրականում քանի սիրիահայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան. պարզաբանում /վիդեո/

««Օքսվամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը արդեն երկրորդ տարին է ներգրաված է սիրիահայերին օգնելու ծրագրի մեջ: Մենք հիմնականում լուծում ենք տան վարձին առնչվող հարցերը: Անապահով ընտանիքների բնակարանի վարձը վճարում ենք մասնակի, մոտավորապես երեք ամսվա կտրվածքով՝ 60-ից 80 հազար դրամի շրջանակներում: Լինում են դեպքեր երբ աջակցում ենք մինչև մեկ տարվա կտրվածքով»,-այսօր՝ հոկտեմբերի 11-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի […]

Ինձ մեկուսացրել էին. Վիկտոր Դալլաքյան (վիդեո)

«ՀՀ նոր ԸՕ-ի համաձայն միայն կուսակցությունները կարող են մասնակցել խորհրդրանական ընտրություններին, այն ձևաչափը, որին ես կմասնակցեմ, կլինի համապատասխան կուսակցական ցուցակը: Ես խոստանում եմ, որ այս ամսվա ընթացքում հրապարակային կտեղեկացնեմ այդ ցուցակը»,-այսօր ասուլիսին ասաց նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հիշեցնենք, որ այսօր նա հայտարարեց, որ հրաժարվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանի […]

Նազարբաեւը հետաձգել է այցն Ադրբեջան

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հետաձգել է հոկտեմբերի 12-ին նախատեսված այցն Ադրբեջան՝ առողջական խնդիրների պատճառով։ Ինչպես տեղեկացնում է Интерфакс-Азербайджан-ը՝ հղում անելով իր աղբյուրին, Նազարբաեւը այցը հետաձգել է մրսածության պատճառով։ Նշվում է, որ Նազարբաեւը այժմ բուժվում է։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Նազարբաեւը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։  

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թհոկտեմբերի 11–ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելունպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի` 10:30-15:30 Վրացյան փ. 71, 71/1 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, 10:00-17:00 ՀԱ Ա-2 թաղ. 209, 210, 211, 212, 213, 214, 215, 216, 217, 218 շենքերը, Մարգարյան փ. 4, 6, 17, 19, 23, Ֆուչիկի 1-ին […]

Պատվաբեր կլիներ. Վիկտոր Դալլաքյանը՝ Սեյրան Օհանյանի հետ համագործակցության մասին

Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ոչ հերքում է, ոչ հաստատում լուրերը, որ իր նորաստեղծ կուսակցությանն անդամակցելու է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Սեյրան Օհանյանն իր գործունեության և ծրագրերի մասին որևէ հրապարակային հայտարարություն չի կատարել, ուստի ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալ չարված հայտարարությանը: Ես բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը ու ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի