26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Տոնածառը չի կարելի քաղաքականության հետ խառնել, լինելու է միասնական տոնածառ»

«Ես պաշտոնապես խոստանում եմ ` Վանաձորում լինելու է ամենագեղեցիկ տոնածառը, Վանաձորն ամենագեղեցիկ կերպով է զարդարված լինելու, քաղաքը  լավագույնս դիմավորելու է Նոր տարին, դա կապ չունի քաղաքականության հետ, Նոր տարում մարդիկ հրաշքներ են սպասում, իսկ հրաշքներ, բնականաբար, լինում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ի պատասխան հարցին, թե ինչպես է Վանաձորն Ամանոր նշելու առանց հաստատված բյուջեի: Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին արդեն 3-րդ անգամ չի հաջողվում ավագանու նիստ անցկացնել. ընդդիմադիր 3 խմբակցությունները բոյկոտում են:

Մեր դիտարկմանը, թե այսինքն իրենք առանձին տոնածառ են դնելու, քաղաքապետն առանձին, նա արձագանքեց. «Տոնածառը չի կարելի քաղաքականության հետ խառնել, լինելու է միասնական տոնածառ»:

Ամփոփելով անցնող տարին` Է. Մարուքյանն ասաց, որ 2017-ը նախընտրական տարի է: «Բոլորը պատարստվում են ընտրություններին, այդ  թվում նաև մենք»:  Տարվա ձեռքբերում պատգամավորը համարում է «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների նորաստեղծ դաշինքը: «Որը դեռևս ընթացքի մեջ է ու ավելի կխոշորանա, միս ու արյուն կստանա ընթացքում»:

Հարցին, թե Ձմեռ պապից հաղթանակ չի ցանկանում հաջորդ տարվա ընտրություններին, Է. Մարուքյանը պատասխանեց. «Ես Ձմեռ պապից չեմ խնդրում հաղթանակ, գիշեր-ցերեկ աշխատում եմ հաղթանակի համար»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ