Մի ընտանիքի սարսափելի պատմություն․ հայրը տարիներ շարունակ բռնաբարել է 5 երեխաներին
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա գործարար Ալեքսեյին, ում երեխաները նրան մեղադրում են իրենց նկատմամբ սեռական գործություններ կատարելու մեջ։
Ոստիկանություն է դիմել 18-ամյա Ալյոնան։ Նա այնտեղ սարսափելի մանրամասներ է պատմել, ինչից ոստիկանները պարզապես շոկի մեջ են հայտնվել, գրում է Аргументы и Факты-ն։
Աղջիկն ասում է, որ ողջ սարսափը սկսվել է, երբ ինքը ընդամենը 4 տարեկան էր։ Ամեն ինչ ավելի անտանելի դարձավ, երբ եղբայրը բանակ գնաց՝ մինչ այդ նա ինչ-որ կերպ պաշտպանում էր քույրերին։ Դեռ մանկուց հայրը բռնաբարել է Ալյոնային, եղբորն ու քրոջը։ Եղբոր մեծանալուց հետո իրավիճակը մի քիչ բարելավվել է՝ եղբայրը հորը չի թողել քույերին նեղացնել։ Սակայն երբ տղան բանակ է գնացել, հայրը սկսել է կրկին բռնաբարել Ալյոնային ու 13-ամյա քրոջը եւ այդ ամենը՝ երկու փոքրիկ քույրերի ներկայությամբ։
Ավելին, Ալեքսեյն իր երեխաների եւ ընկերների մասնակցությամբ օրգիաներ է կազմակերպել, իսկ երեխաները վախեցել են ինչ-որ մեկին ասել այդ մասին։
Ալյոնան միայն 18 տարեկանը լրանալուց հետո է համարձակություն հավաքել ու ոստիկանություն դիմել։
Սարսափելի է նաեւ այն, որ երեխաների մայրը ողջ այդ ընթացքում ամեն ինչի մասին իմացել է, սակայն վախեցել է բարձրաձայնել, ոստիկանություն դիմել։