31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել Հայաստանում ընտրական գործընթացի բարեփոխումները

Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների հարցերով գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է կարիքների գնահատման առաքելության զեկույցը, որում առանձնացված են մի շարք դրական կողմեր և առաջընթաց ընտրական գործընթացների բարեփոխումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը, զեկույցում կարևորվում է այն հանգամանքը, որ Հայաստանում ընտրական գործընթացի բարեփոխումները իրականացվել են հանրային […]

Վրաերթ Երեւանի կենտրոնում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում է

Հունվարի 13-ին՝ ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 54 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա։ Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Թիկունքը պետք է ամուր լինի. Հարութ Բոգարյանը գիտի կարևորը

«Հայրինիքը միակ տեղն է, ուր ես ինձ  ազատ եմ զգում ու լիարժեք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը: «Շատ ծանր է , երբ գիտակցում ես, որ օտար հողում ես ապրում, բայց նաև պետք է ռեալ գիտակցել, որ Հայաստանը այսօր ծանր վիճակում է ու անգամ օտար հողում մենք […]

Ներսես Պողոսյանը 30 օր անց դադարեցրեց հացադուլը

Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը 30 օր անց (դեկտեմբերի 15-ից) դադարեցրել է հացադուլը: Մեր տեղեկություններով  նախօրեին Ներսեսին են այցելել մայրն ու եղբայրը եւ հորդորել դադարեցնել հացադուլը::  Նշենք, որ Ներսես Պողոսյանը հացադուլով պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը, նա ամուսնացած է, երեք անչափահաս երեխա […]

Ագահությունը կռապշտություն է

«ԱՆՊԱՐԿԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՉԾԱՌԱՅԵՆՔ, ԱՅԼ ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՄԲ ԶԳԱՍՏԱՆԱՆՔ, ԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԿՌԱՊԱՇՏ ՉԴԱՌՆԱՆՔ, ԱՅԼ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲ ՔԱՎԵՆՔ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ» (ԵՓԵՍ․5:5, ԿՈՂՈՍ․ 3:5)։ Դատավորը դռան առաջ է կանգնած և մեզ դատաստանի է կանչում․ տեսնենք թե ինչ պատասխան ենք տալու Նրան․․․։ Որովհետև ամեն ինչի համար Դատավորը մեզանից հաշիվ է պահանջելու՝ ոչ միայն մեր կատարած գործերի համար, այլև խոսքերի, խորհուրդների, սրտի շարժմունքների և զգայարանների […]

Լոռու մարզում մեքենան գլորվել է ձորը

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 13-ին, ժամը 23.57-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղից դեպի «Մափլար» հանդամաս տանող ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի 59 ՏՏ 947 պ/հ մեքենան […]

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզում գործող ջերմոցային տնտեսություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին այցելել է Կոտայքի մարզում գործող մի շարք ջերմոցային տնտեսություններ: Նախարարի առաջին կանգառը Գողթ համայնքում էր, որտեղ նա այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ և «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ: «Էկոտոմատո» ընկերությունը վարդի արտադրության ծավալներով աշխարհի խոշորագույն հինգ ընկերություններից մեկն է, ջերմոցները հագեցած են հոլանդական նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման համակարգերով: Հիմնադիր Մարկոս […]

Ցեղասպանություն բառն ասելու համար Գարո Փայլանին զրկել են խորհրդարանի 3 նիստի մասնակցությունից

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների 11-րդ հոդվածի քննարկման ժամանակ ելույթ ունեցած ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է 1913-1923 թթ-ին Թուրքիայի փոքրամասնությունների ոչնչացմանը: Փայլանը շեշտել է, որ այդ տարիների ընթացքում հայերը, ասորիները, հույները և հրեաները, ցեղասպանությունների ու բռնագաղթերի ենթարկվելով, հեռացվել են այդ տարածքներից: Ըստ հայկական «Ագոսի»` ցեղասպանություն բառը հնչեցնելուց հետո իշխող «Արդարություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված