03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:   Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մ:   Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:   ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Բնակարանում դի են հայտնաբերել

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 4-ին, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 86 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ սանհանգույցի հատակին հայտնաբերել 51-ամյա Լ. Ե.-ի դին:

Շաբոյանին փորձե՞լ են «կաշառել» Ամանորին /վիդեո/

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  նախագահ Արտակ Շաբոյանը դեկտեմբերի վերջին է նվերներ գնում երեխաների համար, և այդ նվերները թանկարժեք չեն լինում: «Աշխատում եմ այնպես լինեն, որ հաճելի լինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շաբոյանը: Հետաքրքրվեցինք` արդյո՞ք տնտեսվարողները փորձել են ամանորին նվերներ տալ, որպեսզի հաջորդ տարի ավելի լավ իրենց վերաբերվի: Մանրամասները` տեսանյութում:

«Մեզ հետ խաղ անել չի կարելի»

«Ես կարծում եմ՝ մեր երկրում շովինիստական ծրագրերը 2016-ին կանգ առան: Հայաստանը չկորցրեց իր ինքնիշխանությունը: Դա երկու պատճառ ուներ՝ ՌԴ-ն չկարողացավ վերականգնել ԽՍՀՄ-ը, այլ կերպ  ասած՝  այն իմպերիան, որ եղել է նախկինում: Եվ երկրորդ կարևոր պատճառը.  հայ ժողովուրդն ուզում է ունենալ անկախ երկիր: Իսկ ապրիլյան պատերազմը վստահություն տվեց համայն հայությանը: Մենք հասկացանք՝  ինքնուրույն, առանց դաշնակիցների, առանց […]

Ով կամավոր է գնում, այդ օրից հերոս է նա. Սահակ Կյուրեղյանը հավատում է/վիդեո/

Երգիչ Սահակ Կյուրեղյանը իրենց գյուղի աստղն էր: Ամանորին միայն նա էր երգում: Սահակը հավատում էր Ձմեռ պապի գոյությանը, քանի որ համագյուղացին հագնելով Ձմեռ պապի շորեր՝ նվերներ էր բաժանում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Սահակը նշեց, որ գյուղում դեռ պահպանվել է ամբողջ գիշեր տնից տուն գնալու սովորույթը: Սահակ Կյուրեղյանը հիմա առաջինը բաժակ է բարձրացնում  և խմում զինվորի […]

Կոտայքի մարզի և Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 4-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի մարզի և Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 100-150մ: Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է,  որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հիշեք

Եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ։ Մի մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։ Հիշեցեք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։ Եբրայեցիներ 13:1-3

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված