Թիկունքը պետք է ամուր լինի. Հարութ Բոգարյանը գիտի կարևորը
«Հայրինիքը միակ տեղն է, ուր ես ինձ ազատ եմ զգում ու լիարժեք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը:
«Շատ ծանր է , երբ գիտակցում ես, որ օտար հողում ես ապրում, բայց նաև պետք է ռեալ գիտակցել, որ Հայաստանը այսօր ծանր վիճակում է ու անգամ օտար հողում մենք ապրում ենք հանուն մեր հայրենիքի ու հնարավորին օգտակար լինում կարիքավորներին»,-ընդգծեց Բոգարյանը, որը գրեթե ամեն տարի լինում է հայրենիքում և ակումբի նախաձեռնությամբ տարատեսակ օգնություն փոխանցում ազատամարտիկների և հաշմանդամների ընտանիքներին:
«Երբ լսեցինք պատերազմի մասին՝ զայրույթը գլուխ բարձրացրեց: Բոլորս ուզում էինք րոպե առաջ լինել առաջին գծում, բայց հետո հասկացանք, որ այլ անելիքներ էլ կան, որ հայ զինվորի թիկունքը պետք է ամուր լինի ու սնունդը տեղը: Չեմ ուզում խոսել այդ մասին, մանրամասնել, բայց արեցինք անգամ մեր ուժեերց ավելին ու հասցրինք զինվորին»,-հուզմունքով հիշեց Հարութ Բոգարյանը:
Ի դեպ օրերս «Սատար հաշմանդամներին» հասարակական կազմակերպությունը Հարութ Բոգարյանին պարգևատրեց մեդալով:
ՀԿ նախագահ Հունան Հունանյանը կարևորեց «Հայկական մոտոցիկլետի ակումբ»-ի գործնեությունը և փաստեց, որ վերջինների շնորհիվ մեծ թվով հաշմանդամներ են ապահովվել էլեկտրիկ սայլակներով:
Հարութ Բոգարյանը չի սիրում խոսել արած գործի մասին: Նա նախընտրում է նոր ծրագրերի մասին պլաններ կազմել:
«Գիշեր ու ցերեկ կաշխատեմ ու ինձ երջանիկ կզգամ այն պահին, երբ իմանամ որ մի մանկան աչքից արցունք եմ սրբել, մի հաշմանդամի օգնել եմ, կամ իմ հայ զինվորի համար գոնե մի փոքր ներդրում եմ ունեցել»,-հավելում է Հարութ Բոգարյանը:
Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: